Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Երրորդ օրը հասկացա, որ պատերազմը պարտվելու ենք. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«2020 թվականին 44-օրյայի ժամանակ ես ունեի գործողությունների կոնկրետ պլան։ Երրորդ օրը հասկացա, որ պատերազմը պարտվելու ենք»,– ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է երեկ՝ նոյեմբերի 9-ի խորհրդանշական օրը տված TV5–ի հարցազրույցում ասել՝ անդրադառնալով Արցախյան վեջին պատերազմին։ 

«Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի և այն, ինչ տեսել եմ, ինձ բերել է մեկ-երկու օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Երկու շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք»,-նոր մանրամասներ բացահայտելով՝ ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով և ներկա նախագահով՝ թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ իմ վերաբերմունքը հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում, բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, առաջարկեցի և ես ունեի կոնկրետ գործողությունների պլան, թե ինչ է պետք անել։ Եվ պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ ունեի, և զուգահեռ, իհարկե, անել ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը մերժեց, չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը։ «Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է»։ Ուղղակի իր բառն է՝ «ինձ կուտի»։ Այն ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան տվյալ դեպքում իմ հետ հանդիպել և քննարկելու հանգամանքից»,–ասել է նա։

Հարցին՝ ինչու իր մոտ կար այդ տպավորությունը, որ մենք պարտվում ենք, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. 

«Ես չէի տեսնում բանակի նորմալ կառավարում, ուղղակի չկար։ Որովհետև մինչև այդ այնպիսի փոփոխություններ էին կատարվել հրամանատարական կազմում, և առանցքային պաշտոններում նշանակվել էին մարդիկ, որոնց հագով չէր այս պատերազմը։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր․ ինքը չէր վստահում բանակին և ուզում էր բանակում կարևոր պաշտոններում ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ լոյալ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ այն սպան է, որն ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։ Համատարած կադրային փոփոխություններ և հիմքում միայն եղել է լոյալությունը։ Վատ էին ընդհանրապես բանակի մատակարարման հետ կապված հարցերը։ 

Մինչև պատերազմը հայտարարվել էր, որ օդը փակ է։ Բացարձակապես այդպես չէր։ Ամենից կարևոր հանգամանքներից մեկը այն խայտառակ մոբիլիզացիաները, որ արվեց Հայաստանում։ Լավ է՝ չանեին ընդհանրապես ոչ մի բան, քան անեին։ Մարդկանց հավաքում էին և երրորդ օրը այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Ոչ թե համալրման էին գնում ներկա զորամիավորումները, օրինակ գումարտակները, այլ նոր միավորումներ էին ստեղծում և ուղարկում ռազմաճակատ երրորդ օրը։ Դու առնվազն երկու-երեք շաբաթ պետք է մարտական ներդաշնակություն ապահովես։ Իմ հարազատները զորակոչվել են, օրինակ, շատ մոտ հարազատներից մեկը պատերազմի երկրորդ օրը, երրորդ օրը հայտնվել է առաջնագծում, մի վաշտում, որտեղ ոչ մեկը ոչ մեկին չէր ճանաչում ընդհանրապես։

Դու չես կարող անծանոթ մարդկանց հավաքել մի տեղ, ձևավորել, օրինակ, մի գումարտակ և հաջորդ օրը ուղարկել պատերազմի։ Դու ուղղակի մսաղացի մեջ ես ուղարկում այդ մարդկանց։ Առնվազն երկու շաբաթ պետք է մարտական ներդաշնակության թրեյնինգներ անես, որ մարդիկ իրար ճանաչեն, հրամանատարը հասկանա, թե ստորադաս հրամանատարները ի՞նչ կարգի հրամանատարներ են, ի՞նչ գիտելիքներ ունեն»,– հայտարարել է նա։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված