Դատախազը գործը տանում է դատարան․ մեզ սպասում են հետաքրքիր դատական նիստեր․ Մելիքյան
Բլոգոսֆերա
Ռուբեն Մելիքյանը գրում է․
Հայաստանի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի վերաբերյալ «Սթրայքբոլ»-ի տարօրինակ գործով քննիչը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. դատախազը գործը տանում է դատարան։
Դե ինչ, մեզ սպասում են հետաքրքիր դատական նիստեր։ Առաջին նիստը՝ հավանաբար հունվարի 7-ին կամ 8-ին։
Հիշեցնեմ, որ Անդրանիկն անազատության մեջ է շուրջ 5 ու կես ամիս. սկզբից 2 ամիս բանտում էր, հիմա՝ տնային կալանքի տակ։
Ի դեպ, երեկ Անդրանիկի ծննդյան օրն էր. դարձավ 19 տարեկան։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)