Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) 

Աշխարհում էլ ո՞ր ժողովուրդն է, որ 1575 տարի առաջ՝ 451 թ. սրբացրել է իր հայրենիքի ազատության, անկախության և Քրիստոսի հավատի համար քաջաբար ընկած ռազմիկներին. Այվազյան

Հրապարակումներ

Պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.

Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է։ Աշխարհում էլ ո՞ր ժողովուրդն է, որ 1575 տարի առաջ՝ 451 թ. (իսկ իրականում՝ դեռ ավելի վաղ, արդեն 338 թ.) սրբացրել է իր հայրենիքի ազատության, անկախության և Քրիստոսի հավատի համար քաջաբար ընկած ռազմիկներին։
Պիտի գա այն օրը, և անպայման պիտի գա, երբ հայոց այս եզակի ու շքեղ տոնը կնշենք պետականորեն և ազգովին՝ իշխանություն, եկեղեցի և ժողովուրդ միասին՝ ի Հայաստան և Սփյուռք՝ ի փառս Աստուծո և Հայաստան աշխարհի։
Փա՛ռք, փա՛ռք մեր հին ու նոր բոլոր անմահ հերոսներին։
Ստորև հրապարակում եմ Ավարայրի ճակատամարտի համառոտ վերակառուցումն ու նկարագրությունը՝ քաղելով այն նորերս լույս տեսած իմ «449–451 թթ. հայ-պարսկական պատերազմը» ուսումնամեթոդական ուղեցույցից։
----------------------
451 Թ. ԳԱՐՈՒՆ
• Սասանյան բանակը շարժվում է Փայտակարանից և մեկուկես-երկու ամիս անց Թավրիզի կողմից մոտենում է Մարզպանական Հայաստանի սահմաններին։
• Վարդան Մամիկոնյանը հայկական զորքերը ձմեռանոցներից շտապ հետ է կանչում Արտաշատ։
• Սասանյան բանակը ներխուժում է Հայաստան՝ Հեր և Զարևանդ գավառներ։
• Հայկական առանձին սահմանապահ զորամիավորումը հետ է քաշվում և ամրանում է Ավարայրի (այժմ՝ Կարազիադինի) դաշտում՝ Տղմուտ (այժմ՝ Ակ-չայ) գետի հյուսիսային ափին՝ նախապես պատրաստված պաշտպանական դիրքերում։ Ներկայումս այդ դաշտը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ուրմիա լճի ափից մոտ 70 կմ հյուսիս և Վանա լճի հյուսիսարևելյան եզրից մոտ 120 կմ արևելք (դաշտի երկրաչափական մոտավոր կենտրոնի կոորդինատներն են՝ N 38°52′12.67″ E 45°03′47.41″)։
• Հայկական բանակի հիմնական ուժերը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, Արտաշատից շարժվում են դեպի Ավարայրի դաշտ և այնտեղ խփում են դաշտային ճամբար, որտեղ էլ տեղի է ունենում հայկական զորքերի վերջնական միավորումը։
• Սասանյան բանակը նույնպես հասնում է Ավարայրի դաշտ և կառուցում իր դաշտային ճամբարը՝ Տղմուտի հարավային ափին (տե՛ս Քարտեզ 1)։
• 451 թ. ապրիլի կեսերից մինչև մայիսի 26-ը հայկական և պարսկական բանակները կանգնած են մնում միմյանց դիմաց՝ առանց խոշոր ռազմական գործողությունների։ Այդ ժամանակահատվածի ամենալուրջ բախումը սեպուհ Առանձար Ամատունու 2000-անոց հեծյալ գնդի հարձակումն էր՝ մոտակա գավառներում պարեն հայթայթող պարսկական ստվարաթիվ զորագնդի վրա, որն ավարտվում է հայերի լիակատար հաղթանակով։
ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ (26 ՄԱՅԻՍԻ 451 Թ.)
Մայիսի 26-ին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքն ու փուլերը դասագրքում պետք է ներկայացվեն սեղմ կերպով (տե՛ս ստորև)։ Հայկական բանակն ունեցել է 66,000 մարտիկ, իսկ սասանյանը՝ մոտավորապես երկու անգամ ավելի։
Ճակատամարտն ավարտվել է ոչ թե որևէ կողմի հաղթանակով, այլ մարտավարական ոչ-ոքիով։ Այնուամենայնիվ, սասանյան բանակի կորուստները շուրջ եռակի ավելի էին՝ 3544 սպանված ընդդեմ 1036 սպանված հայերի։ Ճակատամարտում զոհվել է հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, որը դեռ իր կյանքի օրոք դարձել էր լեգենդար առաջնորդ։
Վարդան Մամիկոնյանի և նրա նախարար-զորավարների նպատակը հետևյալն էր. ուժեղ գրոհով կոտրել սասանյան բանակի մեկ թևը, շպրտել այն կենտրոնի ու մյուս թևի վրա, այդպիսով խախտել պարսիկների ամբողջ մարտական դասավորությունը և վերջնականապես ջախջախել նրանց: Սա «մաքսիմում ծրագիրն» էր: Եթե այն չհաջողվեր, գործի էր դրվելու պահեստային՝ «մինիմում ծրագիրը»՝ նահանջել Հայաստանի խորքերը և շարունակել կազմակերպված դիմադրությունը:
Դասագրքում անպայման պետք է զետեղվի քարտեզ՝ ցույց տալու համար Ավարայրի ճակատամարտի ընթացքը, հակառակորդ կողմերի մարտակարգերն ու զորաշարժերը (տե՛ս Գծագրեր 3 և 4):
Հայոց բանակի պաշտպանական ռազմավարությունը
Այս երկրորդ ծրագիրը բարդ ռազմավարություն էր, սակայն հայերը հաճախ են հաջողությամբ կիրառել այն օտար ներխուժումների ժամանակ, հատկապես 4-րդ դարի ընթացքում՝ Սասանյանների դեմ բազմաթիվ և տևական պատերազմներում: Նման ռազմավարություն կիրառել են, օրինակ, նաև ռուսները Նապոլեոնի ներխուժման ժամանակ: Նույն ռազմավարությունը գործածվել է գերմանացիների դեմ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին՝ նահանջ դեպի երկրի խորքերը, հակահարձակումներ և, այնուհետև, զավթչի դուրս մղում:
Այս ռազմավարությունը հնարավորություն էր տալիս խուսափել բանակի կործանումից և ժամանակ շահել՝ ուժերը վերակազմակերպելու համար։ Սակայն այն նաև հղի էր ծանր հետևանքներով․ թշնամու զորքերը, ներթափանցելով երկրի խորքը, ավերում էին գյուղերն ու քաղաքները, կոտորում բնակչությանը և զանգվածաբար բռնագաղթեցնում։ Օրինակ՝ 360-ական թթ․ Շապուհ Երկրորդի բանակը Հայաստանից գերեվարել ու բռնագաղթի է ենթարկել 236 000 ընտանիք։ Այդ պատճառով նման ռազմավարությանը դիմում էին միայն որպես վերջին տարբերակ։
Երբ հնարավոր չէր լինում կանգնեցնել զավթիչներին սահմանների մոտ, հայերը նահանջում էին՝ պահպանելով բանակը (հատկապես՝ հեծելազորը) մարտական բարձր պատրաստականության մեջ։ Այնուհետև նրանք թշնամուն հյուծում էին ամրոցների պաշտպանությամբ և մանր հարվածներով, իսկ շարժուն հեծելազորը անընդհատ սպառնում ու կտրատում էր թշնամու հաղորդակցման ուղիները։
Պարսիկներն ուժասպառ էին լինում և սկսում նահանջել։ Հենց այդ պահին էլ հայոց զորքն անցնում էր վճռական հակահարձակման, որը հաճախ ավարտվում էր պարսկական բանակի ջախջախմամբ և Հայաստանի սահմաններից դուրս վտարմամբ։
Նման դեպքերից մեկը տեղի է ունեցել 460-ական թթ․ Աղձք գյուղի մոտ։ Սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայոց բանակը հանկարծակի հարձակվել է Սասանյան բանակի վրա այն պահին, երբ վերջինս մեծ ավարով նահանջում էր Պարսկաստան։ Հայերը հաղթանակ են տարել․ հազարավոր գերիներ ազատվել են, թալանված հարստություններն ու սրբությունները վերադարձվել, այդ թվում՝ Դարանաղյաց Անիից պարսիկների պեղած հայոց արքաների մասունքները, որոնք հետագայում վերաթաղվել են Աղձքում։
Ավարայրի ճակատամարտի ընթացքն ու փուլերը
Ինչպես նշվեց, Ավարայրում հայոց հրամանատարության «մինիմում ծրագիրը» երկրի խորք նահանջելն էր՝ այն դեպքում, եթե չհաջողվեր ջախջախել պարսկական բանակը գլխավոր ճակատամարտում:
Ճակատամարտի սկզբում հայկական ձախ թևը, և քիչ հետո նրան միացած Վարդան Մամիկոնյանի ընտիր պահեստային զորախումբը (հրամանատար՝ Խորեն Խորխոռունի), մարտանցելով Տղմուտ գետը, հարվածեցին պարսկական բանակի աջ թևին: Ջախջախելով առաջին գծում կանգնած պարսկական հեծելազորը, հայոց ձախ թևը հարձակվում է երկրորդ գծի՝ ծանր հետևակազորի վրա, որի առջևում կանգնած էին մի քանի փղեր։ Այդ մարտական կենդանիները կատարում էին հրամանատարական կետերի դեր, քանի որ նրանց վրա նստած էին հետևակային գնդերի հրամանատարները:
Բացի այդ, պարսիկներն ունեին նաև փղազորից բաղկացած պահեստային մի մեծ զորախումբ՝ Արտաշիր զորավարի գլխավորությամբ: Մոտավոր հաշվարկներով, պարսկական բանակում եղել է, ընդհանուր առմամբ, շուրջ 40 փիղ, որոնցից 15-16-ը տեղակայված էին երկրորդ գծի առջևում, իսկ մյուսները՝ թիկունքում էին՝ պահեստային զորախմբում: Վարդան Մամիկոնյանի գլխավորած կատաղի գրոհի ընթացքում ոչնչացվել են թե՛ պարսից աջ թևում կանգնած 5-6 փղերը (կամ առնվազն դրանց մի մասը), թե՛ նրանց վրա գտնվող հետևակային գնդերի հրամանատարները (Գծագիր 3):
Ավարայրի ճակատամարտը կարող էր ունենալ հաղթական ելք, եթե Մուշկան Նիսալավուրտը վերջին պահին իր զորքի կենտրոնից մասնակի նահանջ չկազմակերպեր՝ աջ թևին օգնություն հասցնելու համար (Գծագիր 4): Եթե այդ զորաշարժը չկատարվեր, հայերը կհաղթեին, ինչպես մեկ տարի առաջ Խաղխաղի ճակատամարտում՝ հենց նույն մարտավարական հնարքի շնորհիվ:
Շատ արագ գիտակցելով, որ այս անգամ իր մարտավարական մտահղացումը չտվեց ակնկալված արդյունքը, և հաշվի առնելով այն, որ պարսկական բանակը մոտ երկու անգամ մեծ էր, ուներ չօգտագործված ռեզերվներ և ղեկավարվում էր հմուտ ու փորձառու մի զորավարի՝ Մուշկան Նիսալավուրտի կողմից, Վարդան Մամիկոնյանն ընդունեց միակ ճիշտ որոշումը։ Նա հրամայեց հայոց զորքերին դիմել ընդհանուր, կազմակերպված նահանջի՝ ուժի մեջ դնելով հայոց շտաբում նախապես մշակված «մինիմում ծրագիրը»:
Այդ նահանջն ապահովելու նպատակով սպարապետը՝ իր զորագնդի հետ, բևեռեց պարսից աջ թևի, կենտրոնի և պահեստային զորախմբերի ամբողջ ուշադրությունը՝ մնալով ճակատամարտի գլխավոր օջախում՝ հայոց ձախ թևում, որտեղ էլ ընկավ քաջի մահով: Օգտվելով նրա շահած ժամանակից՝ հայկական բանակի հիմնական ուժերն ապահով նահանջեցին դեպի երկրի խորքը՝ տալով պարսիկներից երեք անգամ պակաս զոհ:
Նահանջը կատարվել է խիստ կանոնավոր կերպով, այլապես հայոց կորուստները տասնապատիկ կամ քսանապատիկ կլինեին։ Ընդհանրապես, նահանջը մարտի ընթացքում ամենաբարդ զորաշարժերից մեկն է, որի անբարեհաջող իրականացումը կործանարար հետևանքներ է ունենում։ Հայոց բանակը այն իրականացրեց փայլուն։
Ավարայրի ճակատամարտի ելքն ու արդյունքները
Օտար կեղծարարները և նրանց միացած 2023 թ. դասագիրքը պնդում են, թե Ավարայրի ճակատամարտում հայերն իբր պարտություն են կրել։ Սա պատմական փաստերին, աղբյուրներին, հայ պատմագիտության ձեռքբերումներին և ռազմական գիտությանը հակասող անհիմն տեսակետ է։
Ռազմական տեսության գերմանացի անզուգական դասականի՝ Կարլ ֆոն Կլաուզեվիցի սահմանմամբ, հաղթանակի համապարփակ հասկացությունը ներառում է երեք հիմնական տարր.
1) հակառակորդի ֆիզիկական ուժերի մեծ կորուստները,
2) նրա բարոյական ուժերի նույնպիսի անկումը,
3) պարտված կողմի բացահայտ խոստովանությունը, որով նա հրաժարվում է պատերազմում իր ունեցած նախնական գլխավոր մտադրությունից։
Ավարայրում այս երեք պայմաններից ոչ մեկին պարսիկները չհասան։ Ընդհակառակը՝ ճակատամարտում նրանք հայերից մոտ երեք անգամ ավելի զոհ տվեցին (այդ թվում՝ ինը բարձրաստիճան զորահրամանատար), մինչդեռ հայոց նահատակների թիվը կազմում էր 1036 հոգի։ Ճիշտ է, ռազմի դաշտում զոհվեց սպարապետ Վարդանը, ինչպես նաև տասը բարձրաստիճան հայ զորահրամանատար, սակայն ամենակարևորն այն էր, որ Մուշկան Նիսալավուրտը չկարողացավ ջախջախել Հայոց բանակը։ Վերջինս, ինչպես կնշվի ստորև, բաժանվելով չորս մասի՝ խույս տվեց հետապնդումից և երկրի խորքում անցավ զինված դիմադրության հաջորդ փուլին։
Պատերազմը շարունակվեց ևս կես տարի՝ ավարտվելով ոչ միայն Մարզպանական Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հայերին ձուլելու իր նախնական մտադրություններից Սասանյան արքունիքի հրաժարմամբ, այլև հայերին արված մեկ այլ՝ չափազանց նշանակալից զիջմամբ, որը մեր պատմագիտության մեջ ամբողջությամբ անտեսվել է։
Բանն այն է, որ 449 թ., երբ սկսվեց հայոց ապստամբությունը, Մարզպանական Հայաստանի 16 կարևոր ամրոցներում տեղակայված էին պարսկական կայազորներ, որոնք Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները հատ-հատ ոչնչացրին հենց ամենասկզբում։ Իսկ արդեն 482 թվականին, երբ սկսվեց Սասանյանների դեմ հաջորդ ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի զարմիկ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Մարզպանական Հայաստանում գեթ մեկ պարսկական կայազոր գոյություն չուներ։ Սա նշանակում է, որ 451 թվականի վերջին Վարդանանց ուխտին հավատարիմ մնացած հայ նախարարները, ինքնակամ ներկայանալով ու հանձնվելով պարսից իշխանությանը, դիմել էին այդ քայլին միայն այն բանից հետո, երբ ամուր երաշխիքներ էին ստացել հայոց հողի վրա պարսկական զորքեր այլևս չտեղակայելու վերաբերյալ։
Այսպիսով, Ավարայրում և առհասարակ 449–451 թթ. հայպարսկական պատերազում հայոց պարտության մասին դատողությունները սխալ են ու հակագիտական։
Թեև Ավարայրի ճակատամարտը ավարտվել էր մարտավարական ոչ ոքիով, ժամանակի ընթացքում այն վերածվեց հայոց ռազմավարական հաղթանակի՝ հատկապես քաղաքական և բարոյագաղափարական առումներով։ Առանց Ավարայրի անհնար կլինեին 482–484 թթ. հայ-պարսկական պատերազմում Վահանանց ձեռքբերած հաղթանակներն ու Նվարսակի դաշնագիրը, որը Մարզպանական Հայաստանին շնորհեց չափազանց լայն ինքնավարություն՝ ռազմական, իրավաքաղաքական և կրոնական-մշակութային ոլորտներում։
Մարզպանական Հայաստանի չափահաս արական բնակչության մոտ մեկ տասներորդը (այն է՝ հայ ժողովրդի չափահաս տղամարդկանց մոտ 6–7 տոկոսը) մասնակցել էր Ավարայրի ճակատամարտին, որն ինքնին արդեն ազատագրական գաղափարի ուժգին քարոզչություն էր։ Դժվար չէ պատկերացնել, թե Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների հերոսական կռիվներն ու նահատակությունը, իսկ մյուս կողմից՝ Վասակ Սյունու դավաճանությունը, ինչպիսի խոր և համաժողովրդական արձագանք են առաջացրել բոլոր հայերի մեջ՝ անկախ հասարակության տարբեր խավերին ու սոցիալական շերտերին նրանց պատկանելությունից։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Ամենադիտված