Եթե Իրանում պատերազմը ձգձգվի, ԱՄՆ-ում դժգոհությունը կաճի. գեներալ Մաքքրիստալ
ԱՄՆ
Եթե ԱՄՆ-Իրան պատերազմը ձգձգվի, և Վաշինգտոնը ցամաքային զորքեր տեղակայի Իսլամական Հանրապետությունում, ԱՄՆ-ի ներսում դժգոհությունը կաճի, New York Times-ին ասել է ԱՄՆ պաշտոնաթող գեներալ Սթենլի Մաքքրիստալը։
«Բարեբախտաբար, այսօր մենք քիչ զոհեր ունեցանք, բայց յուրաքանչյուր զոհ ընտանիք ունի, և նրանք վիշտ են կրում։ Մենք պետք է հիշենք դա։ Բայց եթե պատերազմը ձգձգվի և, օրինակ, ավելի դաժան դառնա, եթե մենք զորքեր տեղակայենք ցամաքում, լինի դա Իրանում, թե հարևան տարածքներում, զոհերի թիվը կաճի։ Դժգոհությունը կաճի», - նշել է նա։
Գեներալի խոսքով՝ երկարատև պատերազմը կարող է հանգեցնել «բաժանումների և դժգոհությունների» քաղաքացիական բնակչության և զինվորականների միջև։ «Չնայած դրանք կարող են ակնհայտ չլինել պատերազմի վաղ փուլերում, ժամանակի ընթացքում ամերիկացիները կկարողանան տեսնել դրանք», -նշել է նա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ