«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալի փախուստի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտարարվել է հետախուզում
Իրավունք
Ինչպես հայտնել էինք, մարտի 22-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) և 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը)։
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ