Միացյալ Նահանգները կօգնի Ուկրաինային ականազերծել իր տարածքները
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որով փոքր բիզնեսներից կապալառուներ է փնտրում Ուկրաինայի տարածքների ականազերծման նպատակով պայթուցիկ նյութեր և սարքավորումներ մատակարարելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարության փաստաթղթերին։
Ծանուցումը նախատեսված է պայթուցիկ զինամթերքի վնասազերծման (ՊԶՎ) ստորաբաժանումներին աջակցելու համար, որոնք հայտնաբերում և վնասազերծում են չպայթած զինամթերքը (ՉԶ) և ականները։
Ցանկը ներառում է հետևյալ իրերը՝ պլաստիկ պայթուցիկներ (C4), դետոնատորներ, պայթուցիկ պարկուճներ և պայթուցիկ լար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ