Երևան-Գյումրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Արտակարգ Պատահար
Մարտի 24-ին, ժամը 11։28-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մուղնի թաղամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Փարպի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։50-ին, մարվել՝ 11։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ