Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՌՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ «Իրանի նկատմամբ ցանկացած սպառնալիք և վերջնագիր համարվում է պատերազմի ակտի մաս»։
Մուսավին իր X հարթակում գրել է, որ Իսրայելում Դիմոնա և Հայֆա քաղաքների ուղղությամբ իրականացված վերջին հարվածները «հստակ ուղերձ են՝ ի պատասխան ամերիկյան երկօրյա և հնգօրյա սպառնալիքների», անդրադառնալով ԱՄՆ նախագահի վերջնագրերին՝ կապված Հորմուզի նեղուցի բացման հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ