Իրանի դեսպանը դիմել է Ուկրաինայի կառավարությանը
Իրան
Ուկրաինան Իրանի դեմ պատերազմում միացել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ֆինանսական օգուտներ ստանալու համար, News.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։
Նրա խոսքով՝ Կիևի պաշտոնյաները փորձում են շահագործել արևմտյան և արաբական երկրները՝ արտահայտելով իրենց թշնամական դիրքորոշումը Իրանի նկատմամբ։ Ջալալին կարծում է, որ Ուկրաինայի նպատակն է որքան հնարավոր է շատ ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՆ-ից և Պարսից ծոցի միապետություններից։
«Մենք կոչ ենք անում Ուկրաինայի կառավարությանը դադարեցնել սխալ դիրքորոշում ընդունելը Իրանի ժողովրդի նկատմամբ և չմիանալ Իրանի դեմ ագրեսորներին», - ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ