Իրանի՝ Բարաքի ատոմակայանին հարվածը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Telegraph
Իրան
Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Իրանի կողմից Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Բարաքի ատոմակայանի (ԱԷԿ) վրա հնարավոր հարձակումը լուրջ հետևանքներ կունենա։
Հրապարակումը նշում է, որ Թեհրանը հրապարակել է թիրախների նոր ցանկ, այդ թվում՝ Բարաքի ատոմակայանը, որը գտնվում է Պարսից ծոցի ափին՝ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիից 290 կիլոմետր հեռավորության վրա։ Ատոմակայանի վրա հարվածը զգալի և երկարաժամկետ հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Ռադիոակտիվ ամպը կարող է ծածկել բնակեցված տարածքները և կարևորագույն ենթակառուցվածքները հարևան Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Քուվեյթում։
Մարտի 25-ին հաղորդվել է, որ Իրանը հարվածել է Իսրայելի Օգնի Ռաբինի ջերմաէլեկտրակայանին, որը գտնվում է Հադերա քաղաքի մոտ։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը