ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի անդամները Մոսկվա այցելելու հրավեր են ստացել և քննարկում են պատասխան այցի հնարավորությունը։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան՝ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո։
«Հրավեր եղել է։ Մենք քննարկում ենք Կոնգրեսի պատվիրակության պատասխան այցի հնարավորությունը», - գործակալությանն ասել է նա։
Լունան հավելել է, որ մարտի 26-ին Վաշինգտոնում ներկա է եղել Կոնգրեսի հինգ անդամներից և Պետդումայի հինգ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունների հանդիպմանը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը