Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի
Արտակարգ Պատահար
Մարտի 26-ին, ժամը 18։17-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մաքրել ճանապարհի նշված հատվածը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ