«Կզրկվեք արհեստական բանականությունից, եթե շարունակեք ճնշել տեխնոհսկաներին». ԱՄՆ
ԱՄՆ
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Եվրամիությանը, որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ խիստ քաղաքականությունը կարող է հանգեցնել արհեստական բանականության ոլորտում լուրջ հետևանքների։ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Էնդրյու Պազդերի խոսքով՝ եվրոպական իշխանությունները չպետք է շարունակեն խոշոր տուգանքներ կիրառել ամերիկյան տեխնոհսկաների նկատմամբ։
Դիվանագետը նշել է, որ արհեստական բանականության տնտեսության մաս կազմելու համար Եվրոպային անհրաժեշտ են տվյալների մշակման կենտրոններ և տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, որոնք հիմնականում գտնվում են ԱՄՆ-ում։ Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն չփոխի իր մոտեցումը, ամերիկյան ընկերությունները կարող են վերանայել իրենց ներկայությունը եվրոպական շուկայում։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն շարունակում է պնդել, որ բոլոր ընկերությունները պետք է ենթարկվեն եվրոպական օրենքներին։ Վերջին տարիներին եվրոպական կարգավորիչները բազմամիլիոն տուգանքներ են կիրառել Apple-ի, Meta-ի, Google-ի և X-ի նկատմամբ՝ հակամենաշնորհային և թվային շուկաների կանոնների խախտման համար, ինչը էլ ավելի է խորացնում տեխնոլոգիական լարվածությունը երկու կողմերի միջև։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը