Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջը
Իրավունք
Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին (https://t.me/armeniasputnik/85649), հայտնեւմ է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը։
Պաշտպանը հայտնել է, որ Աշխեն Ալեքսանյանն իրեն մեղսագրվող պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է, իսկ 441 հոդվածով` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորություններն անցնելը, դատապարտվել։
«Ըստ դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)»։
Դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը