ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Այս կարուձևի պրոցեսը թարգեք. թախանձագին խնդրում եմ՝ Վանաձորի խոշորացումը հանեք. Մամիկոն Ասլանյան Ծավում բնակիչներին հորդորում են ջուրն օգտագործել միայն համայնքից կամ շշալցված տարբերակով․ Անահիտ Ավանեսյան Այս ռեֆորմը իրականացնելու ենք, սերունդերը մեզ շնորհակալություն են հայտնելու․ Միքայել Խաչատրյան Պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը․ Ավինյան «Պատմության ահավոր խեղաթյուրում է մեր աչքերի առաջ»․ Արամ Ա Կաթողիկոս «Անհասկանալի է՝ ով է հսկելու հայ-թուրքական սահմանը»․ ընդդիմադիր պատգամավորը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին Գերիների խոշտանգման կանխարգելումը համազգային հա՞րց է, թե ոչ. Լիանա Գասպարյան Յամալի ինքնավստահ հայտարարությունը ցնցել է «Ոսկե գնդակի» մրցավազքը Ինչպիսի՞ն է գնահատում փաստաբանը Քոչարյանի առողջական վիճակը Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք. պետք չի այդքան ծավալվել. Խաչատրյանը՝ Հաջիևի հայտարարության մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի առաջին ճգնաժամը․ Սաուդյան Արաբիան մնաց միայնակ․ Արտակ Զաքարյան 

Դեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները

Հրապարակումներ

Արմեն Այվազյան
ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

 

Մերձավոր Արևելքի տարածաշրջան ամերիկյան ծովային հետևակի լրացուցիչ ստորաբաժանումների, 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մասերի, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի էլիտար ջոկատների տեղափոխման պայմաններում (տարբեր գնահատականներով՝ ընդհանուր մինչև 10 հազար մարդ) փորձագիտական և լրատվական միջավայրում կրկին ակտիվացել են Պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարների քննարկումները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն կղզիներին, որոնք հանգուցային կետեր են և կարևոր նշանակություն ունեն ինչպես էներգետիկ ենթակառուցվածքների համար (նախևառաջ՝ Խարգ), այնպես էլ տարածաշրջանի ծովային հաղորդակցությունների համար (Լարակ, Քեշմ, Աբու Մուսա, ինչպես նաև Մեծ և Փոքր Թումբերը)։

 

Սակայն հարցը ոչ թե նման գործողության սկզբունքորեն հնարավոր լինելն է, այլ այն, թե ինչ պայմաններում այն կարող է հաջողությամբ իրականացվել, և արդյոք այն չի վերածվի հարձակվող կողմի համար չափազանց ծախսատար և ռազմաքաղաքական առումով ծայրահեղ ռիսկային ձեռնարկի։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիմել XX–XXI դարերի մի շարք խոշոր դեսանտային գործողությունների պատմական փորձին։

 

Դեսանտը որպես պատերազմի գործիք․ պատմության դասերը

Երկրորդ համաշխարհային պատերազմի և ավելի ուշ ժամանակների դեսանտային գործողությունների փորձը ցույց է տալիս, որ դրանց հաջողությունը երբեք չի որոշվել որևէ մեկ գործոնով՝ ո՛չ զորքերի թվով, ո՛չ անակնկալով, ո՛չ էլ նույնիսկ կրակային հզորությամբ, թեև դրանցից յուրաքանչյուրը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Խոսքը միշտ վերաբերում է պայմանների բարդ համակարգին, որոնցից թեկուզ մեկի խախտումը կարող է վտանգի տակ դնել ամբողջ գործողությունը։

Հատկանշական է, որ նույնիսկ ամենահայտնի և ձևականորեն հաջողված դեսանտները հաճախ գտնվել են ձախողման եզրին։

Այսպես, 1941 թ. մայիսին Կրետեի գրավման գերմանական գործողությունը դարձավ պատմության մեջ ռազմավարական օդադեսանտի առաջին փորձը։ Օրվա ընթացքում և խիտ կրակի տակ իրականացված պարաշյուտային վայրէջքների ընթացքում գերմանական ստորաբաժանումները արդեն առաջին ժամերին կրեցին ծանր կորուստներ․ մի շարք ստորաբաժանումներում առաջին օրվա կորուստները հասնում էին 30–40 տոկոսի, իսկ ընդհանուր կորուստները կազմեցին մոտ 6 հազար սպանված և վիրավոր։ Գործողության ելքը վճռվեց կարևոր հանգույցի՝ Մալեմեի օդանավակայանի գրավմամբ, որը հնարավորություն տվեց արագ համալրումներ հասցնել։ Այսպիսով հաստատվեց հիմնարար սկզբունքը՝ դեսանտը կենսունակ է միայն այն դեպքում, երբ այն կարող է մեկուսացված գործողությունից արագ դառնալ լայնածավալ հարձակողական համակարգի բաղկացուցիչ տարր։

 

Բոլորովին այլ, սակայն ոչ պակաս ցուցադրական օրինակ է 1943 թ. նոյեմբերին Տարավայի ճակատամարտը։ Այստեղ ամերիկյան ծովային հետևակը բախվեց, թվում էր, սահմանափակ խնդրի՝ մոտ 3 կմ² մակերես ունեցող փոքր ատոլի գրավմանը։ Սակայն մակընթացությունների սխալ գնահատումը, հակառակորդի պաշտպանության թերագնահատումը և նախնական կրակային նախապատրաստության անբավարարությունը հանգեցրեց նրան, որ դեսանտը ստիպված էր հարյուրավոր մետրեր հաղթահարել խիտ կրակի տակ։ Արդեն առաջին օրը կորուստները շատ մեծ էին (որոշ գնահատականներով՝ ավելի քան 1000 սպանված), իսկ երեք օրում ընդհանուր կորուստները կազմեցին մոտ 3200 սպանված և վիրավոր, այն դեպքում, երբ մոտ 4500 հոգանոց ճապոնական կայազորը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց։ Գործողությունը ավարտվեց հաջողությամբ, սակայն վճարվեց այնքան բարձր գին, որ Տարավան պատմության մեջ մնաց որպես չափազանց թանկ, գրեթե պյուռոսյան հաղթանակի օրինակ։

 

Տարավայի հակադրություն է համարվում 1944 թ. հունիսին Նորմանդիայում դաշնակիցների ափհանումը։ Սակայն այստեղ ևս հաջողությունը պայմանավորված էր ոչ այնքան հենց վայրէջքով, որքան ռեսուրսների աննախադեպ կենտրոնացմամբ, խաբկանքի լավ մշակված համակարգով և, ամենակարևորը, հստակ կազմակերպված մատակարարմամբ։ Միայն առաջին օրը դաշնակիցները կորցրին մոտ 10 հազար մարդ՝ սպանված, վիրավոր և անհետ կորած, ընդ որում «Օմահա» հատվածում իրավիճակը առաջին ժամերին մոտ էր գործողության ձախողմանը։ Սակայն ափ դուրս գալուց հետո դաշնակիցները կարողացան անընդհատ ավելացնել իրենց ուժերը․ մի քանի շաբաթվա ընթացքում Ֆրանսիա տեղափոխվեց ավելի քան մեկ միլիոն զինվոր և հարյուր հազարավոր միավոր տրանսպորտային միջոց ու զինտեխնիկա։ Հաղթանակը հնարավոր դարձավ ոչ այնքան դեսանտի շնորհիվ, որքան անմիջապես այդ ուժի միջոցով լայնածավալ հարձակողական գործողություն ծավալելով։

 

Խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում Տարավայից հետո Իվոձիմայի (1945 թ. փետրվար–մարտ) և Օկինավայի (1945 թ. ապրիլ–հունիս) ճակատամարտերը ցույց տվեցին արդեն այլ օրինաչափություն։ Ճապոնական բանակը հրաժարվեց դեսանտը հենց ափին ոչնչացնելու փորձերից և անցավ խորքային, էշելոնավորված պաշտպանության։ Արդյունքում, նույնիսկ ամերիկյան ուժերի բացարձակ գերազանցության պայմաններում, դեսանտային գործողությունները վերածվում էին երկարատև և չափազանց հյուծիչ արյունալի մարտերի։

 

Հատուկ տեղ է զբաղեցնում 1945 թ. օգոստոսին Կարմիր բանակի իրականացրած Մանջուրիայի (հյուսիս-արևելյան Չինաստան) ռազմավարական հարձակողական գործողությունը։ Այստեղ խորհրդային դեսանտները գործեցին բոլորովին այլ պայմաններում՝ ընդհանուր արագ հարձակման ֆոնին, երբ մեկ միլիոնանոց ճապոնական Կվանտունյան բանակի պաշտպանությունը արագորեն կազմալուծվում էր։ Մի քանի շաբաթվա ընթացքում Կարմիր բանակը առաջացավ հարյուրավոր կիլոմետրեր Մանջուրիայի խորքը՝ տալով ընդամենը 10–12 հազար սպանված, ինչը համեմատաբար քիչ է նման ծավալի գործողության համար։ Այս պայմաններում դեսանտը հանդես էր գալիս ոչ թե որպես բեկման կամ հենադաշտի գրավման գործիք, այլ որպես հակառակորդի ընդհանուր փլուզումը արագացնող միջոց։

Վերջապես, ժամանակակից փորձը՝ Գոստոմելի Անտոնով օդանավակայանի համար մղված մարտը (2022 թ. փետրվարի 24-ից ապրիլի 2-ը), ակնհայտորեն ցույց տվեց օդադեսանտի կիրառման սահմանները ժամանակակից ՀՕՊ համակարգերի և կրակային միջոցներով հագեցած մարտադաշտի պայմաններում։ Չնայած դեսանտի սկզբնական տակտիկական հաջողությանը, ռուսական ուժերը արդեն մոտենալու փուլում կրեցին զգալի կորուստներ՝ թե՛ ուղղաթիռների, թե՛ անձնակազմի մեջ (տարբեր գնահատականներով՝ 2–4 ուղղաթիռ խոցվեց կամ վնասվեց), իսկ օդանավակայանը հրետակոծվեց և դարձավ ոչ պիտանի ծանր տրանսպորտային ինքնաթիռների լիարժեք ընդունման համար։ Արդյունքում հիմնական խնդիրը՝ ուժերի արագ և անընդհատ կուտակումը, այդպես էլ չլուծվեց։

 

Դեսանտային գործողությունների օրինաչափությունները

Այս օրինակների համադրությունը թույլ է տալիս բացահայտել մի շարք կայուն օրինաչափություններ։

Առաջին՝ դեսանտը միշտ խիստ խոցելի է վայրէջքի պահին և հիմնական ուժերից ժամանակավոր մեկուսացման շրջանում։
Երկրորդ՝ դրա հաջողությունը որոշվում է ոչ այնքան ափհանմամբ կամ բարեհաջող վայրէջքով, որքան ուժերի արագ կուտակման և անխափան մատակարարման կազմակերպման կարողությամբ։
Երրորդ՝ օդում և ծովում գերակայությունը անհրաժեշտ, բայց ինքնին ոչ բավարար պայման է․ այն պետք է ուղեկցվի հակառակորդի ՀՕՊ համակարգերի, հրթիռային միջոցների, հրետանու և այլ կրակային դիրքերի ճնշմամբ։
Չորրորդ՝ հակառակորդի պաշտպանության անհամարժեք գնահատումը գրեթե անխուսափելիորեն հանգեցնում է ծանր կորուստների։

Այս դասական գործոններին XXI դարում ավելացել են նորերը։ Ժամանակակից մարտադաշտը դարձել է գրեթե լիովին թափանցիկ և տեսանելի անօդաչու համակարգերի և արբանյակային հետախուզության շնորհիվ՝ եթե, իհարկե, պաշտպանվող կողմը կամ նրա դաշնակիցներն ունեն նման կարողություններ։ Ռազմանավերը և տրանսպորտային ավիացիան, հատկապես ուղղաթիռները, խոցելի են հեռահար հրթիռների համար, իսկ էժան անօդաչուները կարող են ծանրաբեռնել նույնիսկ զարգացած ՀՕՊ համակարգերը։ Այսպիսով, դեսանտը խոցելի է ոչ միայն ափին, այլև դեռևս մոտենալուց շատ առաջ։

 

Պարսից ծոց․ առանձնահատուկ պայմաններ

Այս օրինաչափությունների տեղափոխումը Պարսից ծոցի իրավիճակի վրա թույլ է տալիս կատարել մի շարք սկզբունքային դիտարկումներ։

ԱՄՆ-ը, անկասկած, ունի նշանակալի ռազմատեխնիկական գերազանցություն, այդ թվում՝ օդում գերակայություն հաստատելու կարողություն, սակայն պետք է հատուկ ընդգծել, որ հենց Պարսից ծոցի ջրատարածքում նրա գերակայությունը ծովում վերանում է։ Այստեղ Իրանը կառուցել է անհամաչափ պատասխանների պաշտպանական համակարգ, որը նպատակաուղղված է հենց դեսանտային գործողությունների խափանմանը։ Այն ներառում է հակառազմանավային հրթիռներ, ականապատումներ, շարժական և քողարկված հրթիռային համալիրներ, անօդաչու համակարգեր, ինչպես նաև «մժեղային նավատորմ»՝ բազմաթիվ արագընթաց նավակներ և մոտ երկու տասնյակ փոքր սուզանավեր։

Կարևոր է նաև աշխարհագրությունը։ Կղզիներն ունեն փոքր տարածք, բարդ տեղանք (չհաշված Խարգը) և նախապես պատրաստված պաշտպանական դիրքեր, ինչը կարող է դրանք վերածել յուրատեսակ «իրանական Իվոձիմաների»։ Ջրատարածքի նեղությունը և տարբեր խոցման միջոցներով դրա հագեցվածությունը բարձրացնում են նավերի խոցելիությունը դեռ մոտենալու փուլում։ Կարևոր է հաշվի առնել նաև, որ Իրանի ամբողջ հարավային ծովային սահմանը՝ Պարսից ծոցից մինչև Հորմուզի նեղուց և Օմանի ծոց, ունի մոտ 2250 կմ երկարություն և գրեթե ամբողջ երկայնքով ուղեկցվում է ափամերձ լեռնաշղթայով։ Այլ կերպ ասած՝ Իրանի ամբողջ հարավային ծովային սահմանը հանդիսանում է խոշոր բնական արգելք, որը օբյեկտիվորեն նպաստում է պաշտպանվող կողմին։

Այս պայմաններում դեսանտը անխուսափելիորեն կհանդիպի հրետանու և հրթիռների համակցված կրակային ազդեցության, անօդաչուների հարվածների, շարժական հակատանկային միջոցների և նախապես ամրացված ու քողարկված դիրքերի դիմադրությանը։ Այլ կերպ ասած՝ սա նույնիսկ ոչ թե Տարավա է, այլ Տարավայի և Իվոձիմայի մահացու համադրություն՝ արդեն նոր տեխնոլոգիական մակարդակի վրա։

 

Հնարավոր սցենարը և դրա սահմանափակումները

Տեսականորեն ամերիկացիների կողմից առանձին կղզիների գրավումը հնարավոր է։ Սակայն դրա համար անհրաժեշտ է մի ամբողջ համալիր պայմանների կատարում՝ ՀՕՊ և հրթիռային համակարգերի ճնշում, կառավարման համակարգի ապակազմակերպում, իրանական կայազորների մեկուսացում և անխափան մատակարարման ապահովում։ Այլ կերպ ասած՝ հարկ կլինի անցկացնել ոչ թե տեղային ռազմագործողություն, այլ շատ ավելի լայն մի ռազմարշավ, որտեղ դեսանտը բաղկացուցիչ մաս է։

Միևնույն ժամանակ, նման ռազմարշավը ինքնին խիստ խնդրահարույց է ինչպես ԱՄՆ-ի առկա ռազմամոբիլիզացիոն հնարավորությունների տեսանկյունից, այնպես էլ այդ երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկաիս իրողությունների պայմաններում։ ԱՄՆ-ը այժմ հազիվ թե ի վիճակի լինի վարել երկարատև լայնամասշտաբ պատերազմ Իրանի նման հակառակորդի դեմ՝ առանց ռեսուրսների լուրջ վերաբաշխման և մոբիլիզացիայի՝ պարտադիր զորակոչի վերահաստատման։ Ընդ որում՝ նման մոբիլիզացիայի քաղաքական կամք և հասարակական համաձայնություն ամերիկյան հասարակությունում գոյություն չունեն։

Ավելին, ի տարբերություն Իրաքի կամ Հարավսլավիայի դեմ իրականացված գործողությունների, Իրանի դեպքում գործ ունենք մի հակառակորդի հետ, որն ունի նշանակալի ռազմական ներուժ, ռազմավարական խորություն և կարողություն՝ տարածաշրջանում հասցնելու ցավոտ անհամաչափ հարվածներ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կենսական ենթակառուցվածքներին։ Այլ կերպ ասած՝ Իրանի տարածքում որևէ դեսանտ կարող է դառնալ ոչ թե առանձին ռազմական գործողություն, այլ լայն տարածաշրջանային պատերազմի պոտենցիալ խթանիչ։

ՆԱՏՕ-ի դաշնակիցների վստահելի աջակցության բացակայությունը, ԱՄՆ-ի ռազմավարական գերծանրաբեռնվածությունը աշխարհի այլ տարածաշրջաններում, ինչպես նաև Պարսից ծոցի գոտում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների խոցելիությունը էլ ավելի են սահմանափակում որոշումների կայացման հնարավորությունները։ Իրանական տարածքի «սահմանափակ» գրավման փորձը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից, քանի որ Իրանի համար պատերազմը կրում է գոյութենական բնույթ։

Եթե նման դեսանտային գործողությունը իրականացվի Իրանի պահպանված հրթիռային ներուժի և խորքային էշելոնավորված պաշտպանության պայմաններում, այն կարող է վերածվել Իվոձիմայի և Օկինավայի նման մաշիչ մարտերի՝ բայց արդեն ժամանակակից տեխնոլոգիաների և տվյալ ռազմաճակատում իրանական ուժերի բազմակի թվային գերազանցության պայմաններում։ Այդ դեպքում ամերիկյան կորուստները կարող են լինել հսկայական, իսկ ռազմավարական արդյունքը՝ խիստ սահմանափակ։

 

Եզրակացություն

Պատմական փորձը թույլ է տալիս հանգել միանգամայն հստակ եզրակացության․ դեսանտային գործողությունները հաջողվում են այն դեպքում, երբ դրանք կիրառվում են արդեն ձեռք բերված առավելության ավարտման նպատակով, և դառնում են չափազանց վտանգավոր՝ երբ դրանցից ակնկալվում է վճռորոշ բեկում մտցնել պատերազմում։

Հետևաբար, Պարսից ծոցում իրանական կղզիների գրավումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե Իրանի պաշտպանական համակարգը մինչև դեսանտավորումն արդեն էապես խաթարված լինի։ Հակառակ դեպքում դեսանտը կարող է վերածվել երկարատև և ծախսատար ձեռնարկի՝ անորոշ արդյունքներով, իսկ առավել հավանական է՝ այն կպսակվի լիակատար ձախողմամբ։

Այլ կերպ ասած՝ դեսանտն ինքնին հաղթանակ չի ապահովում, այլ միայն նախապատրաստում կամ ամրապնդում է այն։

 

Հ.գ.

Սույն հոդվածում չեն դիտարկվում Իրանի հնարավոր լայն հակահարձակողական սցենարները՝ ներառյալ Քուվեյթի ուղղությամբ ցամաքային ներխուժումը (Իրաքի շիական ուժերի աջակցությամբ)՝ հետագա հնարավոր առաջխաղացմամբ դեպի Սաուդյան Արաբիա, Բահրեյնում դեսանտային կամ կոմանդոսային գործողությունները, ինչպես նաև հուսիթների համաժամանակյա հարձակումը արևմուտքից դեպի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Amazon-ը դադարեցրել է համագործակցությունը 21 Air-ի հետ՝ Մայամիում բեռնատար ինքնաթիռի կործանումից հետոԱյս կարուձևի պրոցեսը թարգեք. թախանձագին խնդրում եմ՝ Վանաձորի խոշորացումը հանեք. Մամիկոն ԱսլանյանԾավում բնակիչներին հորդորում են ջուրն օգտագործել միայն համայնքից կամ շշալցված տարբերակով․ Անահիտ ԱվանեսյանՄակրոնը սեպտեմբերի վերջին պետական ​​այցով կմեկնի ԻսպանիաՈւկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ ԳետմանցևըԱյս ռեֆորմը իրականացնելու ենք, սերունդերը մեզ շնորհակալություն են հայտնելու․ Միքայել ԽաչատրյանՊետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը․ Ավինյան «Պատմության ահավոր խեղաթյուրում է մեր աչքերի առաջ»․ Արամ Ա Կաթողիկոս«Անհասկանալի է՝ ով է հսկելու հայ-թուրքական սահմանը»․ ընդդիմադիր պատգամավորը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մասինԳերիների խոշտանգման կանխարգելումը համազգային հա՞րց է, թե ոչ. Լիանա ԳասպարյանՅամալի ինքնավստահ հայտարարությունը ցնցել է «Ոսկե գնդակի» մրցավազքը Ինչպիսի՞ն է գնահատում փաստաբանը Քոչարյանի առողջական վիճակըԻ՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք. պետք չի այդքան ծավալվել. Խաչատրյանը՝ Հաջիևի հայտարարության մասին«Իսլամական ՆԱՏՕ»-ի առաջին ճգնաժամը․ Սաուդյան Արաբիան մնաց միայնակ․ Արտակ ԶաքարյանՌուբեն Սրբազան․ «Վախը մեզ ասում է՝ «Զիջիր», ճնշումը՝ «Լռիր», բայց Քրիստոս այլ բան է ասում»Ինչ ուզում ե՞ք կոշտ պատասխանեմ, չեմ անի. Արմեն Խաչատրյանը՝ Հաջիևի մասին (տեսանյութ) Ավինյան․ Ավտոկայանատեղիների ապօրինի բիզնեսը պետական համակարգում պաշտպանող անձինք կանՀայտնի է՝ երբ կվերաբացվի «Լամբադա» կամուրջը Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր առաջարկության մեջԴատախազության միջամտությամբ Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքըԻրանը չեղարկել է Պարսից ծոցի երկրների հետ հանդիպումը՝ Սաուդյան Արաբիայի խնդրանքովՀՀ-ն դեմ չի, որ ՌԴ-ն ռազմաբազան դուրս բերի․ Սոնա ՂազարյանԶելենսկին Ռադային կոչ է արել աջակցել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանըԿՀՎ նախկին տնօրենը ևս եղել է Ուկրաինայում, երբ ռուսական դրոնը հարվածել է ուղևորատար գնացքին ԱՄՆ դեսպանատունը iPhone 17-ներ կգնի ուկրաինացի պաշտոնյաների համարBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի ԱՄՆ-ի կողմից Լուսնի նկատմամբ հավակնությունները կխախտեն միջազգային իրավունքը Սոչիի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներըԵգիպտոսի ԱԳ նախարարը կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը տարածաշրջանում Բենզինի գները բարձրացել են մինչև 40%-ով․ զանգվածային ցույցեր են իրականացվումՍյունիքի Ծավ գյուղի ջրում սնդիկի թույլատրելի չափշը գերազանցող ցուցանիշ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ջուրըԻ՞նչ համարձակությամբ եք նոր երդման տեքստ հորինել. Քրիստինե ՎարդանյանԱԺ նախագահը պետք է հավասարակշռված հոգեկերտվածք ունենա. Էդգար ՂազարյանԵրկիրը սկսել է ավելի արագ պտտվել․ գիտնականները կարող են առաջին անգամ մեկ վայրկյան «հանել» համաշխարհային ժամանակիցՀյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թո’ղ հասկանան՝ սպառնո՞ւմ, թե նախազգուշացնում եմ. Գաբրիելյանը՝ ռազմաբազայի վճարը թանկացնելու մասինԹրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանի հարցը` ԳալյանինՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրգործը դատարանում է և մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին ՀՀ-ն պարտավոր է պահանջել դադարեցնել բարբարոսությունը. Արթուր ԽաչատրյանՌուսաստանը ժամանակավորապես կդադարեցնի Հայաստան գազի մատակարարումըԹրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԳանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Աննա Գրիգորյան Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարությանԲորիս Ջոնսոնին տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ ՌոււբինյանինԻրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել
Ամենադիտված