Լիտվայի Հանրապետությունում քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարության երկարաժամկետ հեռանկարները
Իրավունք
Ապրիլի 21-22-ը Լիտվայի Հանրապետությունում (Վիլնյուս) կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի (ACN) տարածաշրջանային ռազմավարական երկխոսությունը։
Հանդիպմանը քննարկվել են ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի վեցերորդ փուլի հնարավոր շրջանակը, Հակակոռուպցիոն ցանցի 2027-2030 թվականների աշխատանքային ծրագրի ռազմավարական ուղղությունները և մի շարք այլ հարցեր։
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է հակակոռուպցիոն որտում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումները՝ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի առաջընթացի զեկույցի հրապարակումից ի վեր և ընդգծել պատրաստակամությունը հաջորդիվ՝ մոնիթորինգի 6-րդ փուլի շրջանակում, ամրապնդելու հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ գրանցած ձեռքբերումները։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու