Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքն՝ այցելել հոր գերեզմանին
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել Լոռի՝ հոր գերեզմանին: Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդել էր դատավորին՝ թույլ տալ Կարապետյանին՝ այցելել հոր գերեզմանին։
Պաշտպանը նաև առաջարկեց, որ դա կարող է իրականացվել պաշտպանի ուղեկցությամբ: Վարդևանյանը այդ հարցը նաև բարձրացրեց մարդասիրության համատեքստում։ Մայիսի 7-ին կլրանա Սարգիս Կարապետյանի մահվան մեկ տարին, Կարապետյանն առ այս պահը չի այցելել հոր գերեզմանին։ Պաշտպանը նաև չբացառեց ոստիկանների ուղեկցությամբ Կարապետյանի տեղափոխման հարցը։
«Ցանկացած հայ տղամարդ հայտարարագրման պարտականությունը կխախտի, ճանապարհային երթևեկության կանոնները կխախտի, բայց հոր գերեզմանին այցելությունը՝ ոչ, դա էլ կարող է պարտականություն լինել։ Հուղարկավորությանը մասնակցելու հարցը օրենսդրությամբ կարգավորված է»,- ասաց Վարդևանյանը:
Հիշեցնենք, դատարանը նախորդ նիստին երկու ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու