ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվել են հետախուզության և անվտանգության ոլորտի առանցքային փոփոխությունները
Քաղաքական
Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:
Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Հիմնական զեկույցով հանդես եկան ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը և ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը, իսկ հարակից զեկույցներով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նախագծերը ստացան դրական եզրակացություն:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու