Թրամփը սպառնացել էր ներխուժել Կուբա
ԱՄՆ
Ֆլորիդայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ներխուժել Կուբա՝ չբացառելով, որ Abraham Lincoln ավիակիրը կուղարկվի երկրի ափեր։ Նրա խոսքերը մեջբերել է RIA Novosti-ն։
«Մենք կուղարկենք մեր մեծ նավերից մեկը, հնարավոր է՝ Abraham Lincoln-ը։ Այն կմոտենա և կկանգնի ափից մոտ 100 յարդ (մոտ 91 մետր – խմբ.) հեռավորության վրա։ Նրանք կասեն. «Շնորհակալություն, մենք հանձնվում ենք»», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Մայիսի 1-ին Թրամփը ստորագրել է Կուբայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին գործադիր հրամանագիր։ Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները «շարունակում է Կուբան համարել լուրջ սպառնալիք ամերիկյան ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու