Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ 

Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր և միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու ՀՀ-ին․ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Վարչապետն ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական և սա նոր փուլ է Հայաստանում՝ էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ՝ այլ իմաստով և տրամաբանությամբ։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է փոխել գիտակցությունը և ընկալել, որ անտառը, բնությունն անգնահատելի հարստություն են։ «Այլ բան է, թե ինչպես ենք օգտվում և օգտագործում այդ հարստությունը։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր և միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին, որովհետև բնությունը նախ՝ շատ մեծ զբոսաշրջային հոսքեր է բերում արդեն Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ»։

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ապահովման անհրաժեշտությունը․ «Մենք ճանապարհներ ենք կառուցում, ենթակառուցվածքներ ենք ստեղծում, բայց նաև կարևոր է, որ մենք իսկապես անտառին մեր պարտքը վերադարձնենք, որպեսզի նա մեզ ավելին վերադարձնի»։

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերին՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է գիտակցել, որ անտառը մեր մեծ հարստությունն է, որը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և որին պետք է խնամքով ու հոգատարությամբ վերաբերվել։ Նիկոլ Փաշինյանը հավելել է ՝ այս կապիտալը մենք պետք է պահպանենք, զարգացնենք և փոխանցենք սերունդներին։ Եվ այդ համատեքստում նա ընդգծել է Էկոպարեկային ծառայության գործունեության կարևորությունը․ «Ես շատ ուրախ եմ, որ նաև այդ տրամաբանությունն ու բովանդակությունն է փոխվում՝ սկսած արտաքին տեսքից, տեխնիկական համալրումից։ Եվ իհարկե, այս ամեն ինչն իզուր և անիմաստ կլինի, եթե տեսքի հետևում չլինի բովանդակություն, չլինի նվիրվածություն, չլինի իրական ծառայություն և չլինի խորը գիտակցում, թե ինչ կարևոր աշխատանք է տեղի ունենում։ Եվ այո՛, մենք պետք է մեր նպատակն իրագործենք մինչև վերջ և ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։ Էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք և առավել ևս՝ այս խնդիրը հստակ չկատարենք։ Ես ուզում եմ մենք շատ պարզ և աներկբա պայմանավորվենք, որ կոմպրոմիս չի կարող լինել, ապօրինի ծառայատուներին, որսագողությանը պետք է վերջ տրվի, իսկ դրա համար պետք է արձանագրված դեպքերին լինի շատ համարժեք և կոշտ պատասխան»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տավուշի մարզում Էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի առիթով և հույս հայտնել, որ այսօրվա բարեբեր ազդեցությունն ու արդյունքներն առաջիկայում երևալու են։

Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են ծառայության տեխնիկական և մարդկային ռեսուրսների համալրման գործընթացը։ Նշվել է, ծառայությունը համալրվել է 33 նոր ծառայողական ավտոմեքենաներով (պիկապներ), որոնք ամբողջությամբ կահավորված են ժամանակակից մոբայլ համակարգերով։ Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած են նաև հակահրդեհային տեխնիկայով։ Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան
Ամենադիտված