Ֆիցոյի Մոսկվա այցի մանրամասներ են բացահայտվել
Քաղաքական
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Մոսկվա նախատեսված այցի մանրամասները հայտնի են դարձել․ նրա թռիչքը մայիսի 9-ին կարող է տևել 4-ից 8 ժամ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրամիության ավիադիսպետչերական ծառայություններին։
Ըստ աղբյուրի՝ թռիչքի տևողությունը կախված է ընտրված երթուղուց․ որոշ ուղղություններով ճանապարհը կարող է զգալիորեն երկարել՝ օդային տարածքների սահմանափակումների պատճառով։ Մասնավորապես, մի շարք եվրոպական երկրներ չեն թույլատրել իրենց տարածքով թռիչքը։
Միևնույն ժամանակ, Չեխիան տվել է համապատասխան թույլտվություն։ Ավելի վաղ Ֆիցոն նշել էր, որ Մոսկվա այցի ընթացքում պատրաստվում է սլովակ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել խորհրդային զինվորներին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո խաղաղություն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն