Թրամփը հերքել է Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ դժգոհության տվյալները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը «կեղծ» և «անիմաստ» է անվանել այն հարցումները, որոնք ցույց են տալիս ամերիկացիների դժգոհությունը Իրանի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում ունեցած ելույթի ընթացքում։
Թրամփի խոսքով՝ նման հարցումները չեն արտացոլում իրական տրամադրությունները՝ նշելով, որ դրանցում ներկայացված ցածր աջակցությունը «անհեթեթություն» է։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում լայն համաձայնություն կա այն հարցում, որ Իրանն չպետք է ունենա միջուկային զենք։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանի դեմ գործողությունը եղել է անհրաժեշտ քայլ՝ անկախ դրա հնարավոր տնտեսական հետևանքներից։ Նրա խոսքով՝ նա պատրաստ է կրկին ընդունել նույն որոշումը։ Ավելի վաղ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել էր, որ ռազմական գործողությունը ավարտված է։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու