Մայիսի 5-ը՝ Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է
Ձեռքերի կանոնավոր և պատշաճ լվացումը վարակիչ հիվանդություններից Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց պաշտպանելու ամենապարզ, բայցև ամենաարդյունավետ միջոցներից է։
Մաքուր ձեռքեր. ինչու է սա կարևոր
Նվազեցնում է վարակների տարածման ռիսկը
Պաշտպանում է պացիենտներին և բուժաշխատողներին
Ապահովում է ավելի անվտանգ և որակյալ բուժօգնություն
Ի դեպ, ձեռքերի հիգիենայի պահպանումը ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կարևորագույն միջոցներից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում ներհիվանդանոցային վարակներն ախտահարում են միլիոնավոր պացիենտների և բուժաշխատողների։
Մասնագետները հորդորում են ձեռքերը լվանալ 40-60 վայրկյան օճառով և ջրով, իսկ ջրի և օճառի անհասանելիության դեպքում՝ ախտահանել սպիրտային հականեխիչներով: Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է:
Մայիսի 5-ը՝ Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսն է՝ «Գործողությունը փրկում է կյանքեր»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ