Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ) Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Միքայել սրբազանն ազատ արձակվեց 

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում. ՀՀ նախագահ

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեռ Դե Ռուվերին։

Նախագահը ողջունել է հյուրին Երևանում՝ նշելով, որ նրա այցը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված ամուր բարեկամության և փոխվստահության վրա հիմնված համագործակցության մասին։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ փոխադարձ հանձնառության վրա։

Նախագահը երախտագիտություն է հայտնել Պետեռ Դե Ռուվերին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած հետևողական աջակցության, ինչպես նաև սկզբունքային դիրքորոշման համար Հայաստանի համար կարևոր հարցերում։ Նա բարձր է գնահատել նաև Բելգիայի քաղաքական շրջանակների ներգրավվածությունը՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում՝ առանձնահատուկ ընդգծելով այդ ուղղությամբ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի դերակատարությունը։

«Մենք բարձր ենք գնահատում այն շարունակական աջակցությունն ու օգնությունը, որ տարիների ընթացքում ցուցաբերել եք Հայաստանին։ Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Մենք կարևորում մեր համագործակցության հետագա զարգացումը»,- նշել է նախագահը։

Իր հերթին, Պետեռ Դե Ռուվերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված բանաձևին, որը միտված է Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ամրապնդմանը։ Նախագահը կարևորել է այդ փաստաթուղթը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային աջակցության կարևոր դրսևորում։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով վերջին տարիներին գրանցված առաջընթացը և համագործակցության խորացման շարունակականությունը։ Այս համատեքստում կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որը նպաստում է Հայաստանի կողմից եվրոպական չափանիշների կիրառմանը մի շարք առանցքային ոլորտներում։ Նախագահը նաև ողջունել է Բելգիայի կողմից Երևանում դեսպանատանը հյուպատոսական բաժին ստեղծելու որոշումը՝ նշելով դրա նշանակությունը երկկողմ կապերի զարգացման համար։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին։ Նշվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը դարձել է առավել կայուն և կանխատեսելի, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում խաղաղության գործընթացի առաջմղման համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՌուբիոն բացահայտել է՝ ինչ է տեղի ունեցել Պուտին-Թրամփ հանդիպմանը ԱլյասկայումԵվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Երևանի ներկայացուցիչները Լոնդոնում մասնակցել են կայուն քաղաքների զարգացման միջազգային հանդիպմանըԿայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըՄասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցԱրտահանման զարգացման հարցերը՝ նախարարության և գործարարների քննարկման կենտրոնումՄակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասինԱլիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սրբուհի Գալյանը միջազգային համաժողովում ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԻրանը ՆԱՏՕ-ն և դրա անդամ երկրներն անվանել է Իրանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեղսակիցներՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն էԱմիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունըՌուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետներըՓորձագետը ենթադրել է, թե որտեղից են արձակվել Վոլգոգրադի ուղղությամբ թռչած անօդաչուներըԶախարովան ԵՄ-ին կոչ է արել «անհարմար հարց» տալ ԶելենսկիինԳագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀHonor-ը պատրաստում է սմարթֆոն՝ աշխարհի ամենամեծ մարտկոցովԷրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականինՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսարանը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնինՕմանը հայտարարել է, որ Հորմուզի համաձայնագիրը չի ներառում տարանցիկ տուրքեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սենթ Ջեյմսի պալատումԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանըԱրթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքովՌոդրիգեսը խոսել է Վենեսուելայի վերականգնման մասին երկրաշարժից հետո2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում
Ամենադիտված