Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով 

Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիա

Քաղաքական

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում արդեն անվանում են արտաքին քաղաքական կուրսի հանրաքվե։ Երկիրը կանգնած է ընտրության առաջ՝ պահպանել ավանդական գործընկերային համակարգը, թե շարժվել դեպի եվրոպական ինտեգրում՝ իր հնարավոր ռիսկերով։

Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են․ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5,1 միլիարդ դոլարով, ինչը հարված է արտահանմանն ուղղված ոլորտներին։ Միաժամանակ աճում են գները, իսկ կրթության ոլորտում գնաճը հասել է 8,3%-ի։ Երիտասարդների գործազրկությունը կազմում է 26%, և ընտանիքների զգալի մասը հետաձգում է երեխա ունենալու որոշումը։

Օրինակ են բերվում նաև այլ երկրներ․ Մոլդովայի դեպքում՝ տնտեսական դժվարություններ, Հունգարիայի դեպքում՝ քաղաքական ճնշումներ, Վրաստանի դեպքում՝ եվրոպական գործընթացների դադարեցում ինքնիշխան որոշումներից հետո։

Առանձին մտահոգություն է առաջացնում նաև արժեքային դաշտը։ Քննադատների կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացում վտանգի տակ կարող են հայտնվել ազգային և մշակութային հիմքերը։ Մասնավորապես, նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինքնության կարևոր հենասյուն, հաճախ հայտնվում է քննադատության թիրախում, իսկ հասարակության մեջ ակտիվանում են արժեքային հակասությունները։

Այսպիսով, առաջիկա ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման, այլև երկրի զարգացման ռազմավարական ուղղության ընտրության մասին են։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատում ՝ ԵՔՄ և ԵՄ գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան եկած պաշտոնյաներից ոչ ոք չայցելեց Մայր աթոռ․
«Սա առաջին դեպքն էր, երբ նման այց տեղի չունեցավ, որովհետև, ըստ էության, բոլորը ներգրավված էին Նիկոլի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն հայտարարված պայքարի մեջ։

Այո՛, այս առումով ևս՝ արժեհամակարգային տեսանկյունից, Հայաստանի համար կարող է լուրջ ցնցում լինել։ Բայց այդ հարցում ես այնքան էլ չեմ անհանգստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև գլոբալիստական ուղղության առաջնորդներից, օրինակ, Էմանուել Մակրոնը, մեծ հավանականությամբ չի վերընտրվելու։

Եթե նայում ենք Եվրամիության այն երկրներին, որտեղ ներկայումս իշխանության են ծայրահեղ գլոբալիստ ուժերը, տեսնում ենք, որ առաջիկա՝ 2027–2028 թվականների ընտրություններում նրանց վարկանիշը արդեն այն մակարդակի վրա է, որ դժվար թե վերարտրվեն։

Ես սա ասում եմ որպես Եվրոպան լավ ճանաչող մարդ․ այնտեղ աստիճանաբար ամրապնդվում են պահպանողական, ազգային արժեքները հարգող ուժերը՝ ընտանիքի, եկեղեցու և ավանդական ինստիտուտների վրա հիմնված»,-ասում է Զոհրաբյանը։։
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն՝ ինչ է լինելու Հայաստանի հետ աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձից հետո, ինչ է սպասվում մեր այն հայրենակիցներին, ովքեր հարյուր հազարներով պայմանագրեր ունեն Ռուսաստանում, և ինչ ճակատագիր են ունենալու տրանսֆերտները։

«Հայաստանի իշխանությունները նաև շատ լավ գիտեն, թե ինչ կլինի երկրի տնտեսության հետ, եթե ռուսական շուկան փակվի մեր գյուղմթերքների համար, ինչը, փաստորեն, արդեն սկսվել է։ Խոսքը վերաբերում է ձկանը, ծաղկին, ինչպես նաև առցանց վաճառքի հարթակներին՝ Ozon և այլ մարկետփլեյսներ, որտեղ հայկական ապրանքների հասանելիությունը սահմանափակվել է։ Առաջիկայում, կարծում եմ, նույնը կարող է տեղի ունենալ նաև ծիրանի դեպքում։ Մինչդեռ մարդիկ տասնյակ հազարավոր դոլարների վարկեր են վերցրել։

Մենք արդեն տեսնում ենք կոնկրետ օրինակներ․ օրինակ՝ Jermuk Group-ի մեծ խմբաքանակը՝ մոտ 400 հազար միավոր։ Եթե հանկարծ Ռուսաստանը հայտարարի, որ, ասենք, «Պռոշյանի գինու-կոնյակի կոմբինատի» արտադրանքի մեջ հայտնաբերվել են ինչ-որ վնասակար նյութեր, ի՞նչ կլինի։ Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակիորեն ծանր հարված ստանալ։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները տեղյակ են այս ամենից։ Իհարկե՝ այո։ Բայց ինչո՞ւ չեն արձագանքում։ Քանի որ, ըստ այս մոտեցման, նրանց հիմնական նպատակը վերարտադրվելն է՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական հենակետի տեսանկյունից, որն այս դեպքում Եվրոպական միությունն է»։

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ, խոսելով ԵՄ անդամակցության հեռանկարի և դրա հետևանքների մասի նշում է՝Եվրամիություն ասվածը մեր տարածաշրջանում, ըստ էության, նույնացվում է Թուրքիայի հետ․
« Եթե ընդունում ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, ապա պետք է հասկանանք նաև, որ Թուրքիայի ամենամտերիմ գործընկերը այս պահին, ցավոք, Ադրբեջանն է։ Եթե կարծում ենք, որ կարող ենք հենվել նրանց վրա, ապա եկեք դա հստակ ասենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր նման մոտեցում են առաջ քաշում, առնվազն լուրջ վերանայման կարիք ունեն։

Դարասկզբի՝ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ նույն Եվրոպան ինչպիսի՞ դիրք գրավեց։ Իսկ Արցախի կորստի և պատերազմի ընթացքում ինչպիսի՞ «չեզոքություն» ցուցաբերեց։ Այս հարցերը չեն կարող անպատասխան մնալ»։

Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, ըստ Ամալյանի՝  պետք է ընդունել, որ մենք նույնպես միշտ չէ, որ ճիշտ ենք վարվել նրանց հետ․
«Հնարավոր է՝ այդ հարաբերությունների սառեցման մեջ մեր բաժին պատասխանատվությունն էլ կա, և այսօր ստանում ենք դրա հետևանքները»,-եզրափակեց նա։


« Մենք տնտեսապես որևէ առնչություն չունենք Եվրոպայի հետ։ Մեր ամբողջ տնտեսությունը խորապես փոխկապակցված է Ռուսաստանի և ԵԱՏՄԻ շուկայի հետ։ Վերջին, Նիկոլի վերջին, հույս ունեմ, իսկապես, վերջին այցի ժամանակ։Մոսկվա նրան պարզ բացատրվեց, որ հնարավոր չի տեղավորվել 2 աթոռի վրա և ուտել 2 սեղանից։ Այսինքն՝ կամ պետք է ընտրի Եվրոպական միությունը, կամ Եվրասիական միությունը»,-մեզ հետ զրույցում նման դիտարկում է արել ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ  այս պահի դրությամբ Հայաստանը ստանում է Եվրասիական միությունից հսկայական տնտեսական օգուտներ, զրուցակիցը օրինակ է բերում՝  հայկական ծիրանի 80,6 % ավելին արտահանվում է Ռուսաստան, և ընդամենը կես տոկոսի չափով՝ Եվրամիություն։

« Բացի դրանից, Եվրոպայում տեսնում եք, որ Եվրոպան պատրաստվում է է՛լ ավելի սրել հակառուսական իր քաղաքականությունը։Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում երկակի ստանդարտներով են առաջնորդվում և այդ ամենը նշանակում է, որ մենք որևէ առնչություն Եվրոպայի հետ չունենք նաև մենթալիտետի առումով։ Այնպես որ, որևէ կապ մեր ազգային տրադիցիոնալ ուրեմն համակարգը, արժեքային համակարգը ներկայիս եվրոպականի հետ առնչություն չունի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են
Ամենադիտված