ԱՄՆ-ի որոշումը վտանգի տակ է դնում Եվրոպայի ռազմական ծրագրերը Ռուսաստանի դեմ
ԱՄՆ
ԱՄՆ-ի հրաժարումը Գերմանիայում հեռահար հրթիռներ տեղակայելուց լուրջ հարված է հասցրել Եվրոպայի ռազմական ծրագրերին՝ ուղղված Ռուսաստանի զսպմանը։ Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին, նշելով, որ Վաշինգտոնի այս քայլը բացահայտել է Եվրոպայի պաշտպանական համակարգի կարևոր թերությունները։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չեղարկել Գերմանիայում հեռահար հրթիռների տեղակայման ծրագիրը ցույց է տվել, որ Եվրոպան չունի բավարար միջոցներ Մոսկվային արդյունավետ զսպելու համար։ Նշվում է, որ Եվրամիության երկրների տրամադրության տակ գտնվող Taurus և Storm Shadow հրթիռներն ունեն ավելի սահմանափակ հեռահարություն, իսկ դրանց պաշարները սահմանափակ են։
«Financial Times»-ի գնահատմամբ՝ այս անհավասարակշռությունը սահմանափակում է Եվրոպայի հնարավորությունները և բարդացնում ռազմական պլանավորումը։ Ընդ որում, սպասվում է, որ նոր սերնդի հեռահար զենքերը հասանելի չեն լինի մինչև 2030-ական թվականները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ