Դավիթ Խուդաթյանը կարևորել Հայաստան–Ղազախստան սերտ համագործակցությունը՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
Քաղաքական
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան–Ղազախստան սերտ համագործակցությունը՝ ԱՊՀ անդամ պետությունների շրջանակում խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ինչպես նաև ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն այս ոլորտում՝ իրականացնելով փորձի և տեղեկատվության փոխանակում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ