ԱՄՆ-ում բենզինի գինը հատել է 4.5 դոլարի սահմանը
ԱՄՆ
ԱՄՆ-ում բենզինի միջին մանրածախ գինը առաջին անգամ 2022 թվականից հետո գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4.50 դոլարը։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով GasBuddy-ի տվյալներին, թանկացման հիմնական պատճառը ԱՄՆ-Իսրայել և Իրան հակամարտության հետևանքով նավթի մատակարարումների խափանումներն են՝ հատկապես Հորմուզի նեղուցում։
Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը լուրջ քաղաքական ռիսկեր է ստեղծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության համար՝ նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններից առաջ։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը չնվազի, վառելիքի գները կարող են հասնել նոր ռեկորդային մակարդակների։ Ամենաբարձր գները գրանցվել են Կալիֆոռնիայում, որտեղ բենզինի մեկ գալոնը միջինում արժե ավելի քան 6 դոլար։
Reuters-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային Brent տեսակի գինը պատերազմի մեկնարկից ի վեր աճել է շուրջ 58 տոկոսով։ Միաժամանակ ԱՄՆ-ում բենզինի պաշարները շարունակում են կրճատվել, իսկ պահանջարկը մնում է բարձր՝ չնայած թանկացմանը։ Morgan Stanley-ի վերլուծաբանները նշում են, որ եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ, ամռանը բենզինի գները կարող են պահպանվել 4.50 դոլարից բարձր մակարդակի վրա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ