Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Արզնու խճուղում բախվել են «BMW X5»-ն ու «ՎԱԶ 2121»-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են «BMW X5» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ