Քաղաքագետը չի բացառել Թրամփի իմպիչմենտի փորձը 2027 թվականին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է բախվել իմպիչմենտի նոր փորձի, եթե դեմոկրատները հաղթեն առաջիկա միջանկյալ ընտրություններում։ Այսպիսի կանխատեսում է արել ռուս քաղաքագետ Մալեկ Դուդակովը՝ «Новости Mail»-ին տված հարցազրույցում։
Փորձագետի կարծիքով՝ դեմոկրատները կարող են մեծամասնություն ստանալ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում, ինչը լրջորեն կսահմանափակի Թրամփի հնարավորությունները։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Սպիտակ տունը դժվարություններ կունենա հավատարիմ նախարարների և դատավորների նշանակման հարցում, իսկ նախագահի օրենսդրական նախաձեռնությունները կարող են արգելափակվել։
Դուդակովը նաև նշել է, որ դեմոկրատները կարող են նոր թափով սկսել հետաքննել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապված սկանդալը և Թրամփի հնարավոր կապերը այդ գործի հետ։ Քաղաքագետը չի բացառել, որ հենց այդ ֆոնին 2027 թվականին կարող է սկսվել իմպիչմենտի հերթական գործընթացը։ Ավելի վաղ «The Washington Post»-ը գրել էր, որ Թրամփի վարչակազմի իրավաբաններն արդեն պատրաստվում են հնարավոր ընտրական պարտության սցենարին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ