Թրամփը հայտարարություն է արել Հորմուզի նեղուցի բացման մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կրկին բաց կլինի բոլոր երկրների համար, եթե Իրանը կատարի Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պահանջները։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ եթե Թեհրանը համաձայնի իրականացնել պայմանավորվածությունները, ապա գործող սահմանափակումները կվերացվեն, և նեղուցով անվտանգ անցումը հասանելի կլինի բոլորի, այդ թվում՝ հենց Իրանի համար։ Միաժամանակ նա կրկին սպառնացել է լայնածավալ ռազմական գործողություններով՝ նշելով, որ մերժման դեպքում ԱՄՆ հարվածները կլինեն «շատ ավելի ուժեղ և ինտենսիվ, քան նախկինում»։
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը արդեն հասել են որոշակի պայմանավորվածությունների, սակայն դրանց մանրամասները չի բացահայտել։ Թրամփը հավելել է, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը կշարունակի «Էպիկական կատաղություն» ռազմական գործողությունը Իրանի դեմ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ