Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք 

Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան

Հրապարակումներ

«Մի քանի օր առաջ, երբ հայ հասարակության մեծամասնությանը զբաղեցնում էին Հայաստանում կայանալիք մի խորհրդաժողովի մասին անպտուղ քննարկումներով, Երևան են գալիս երեք թուրք դիվանագետներ, որոնցից մեկը ԱՍԱԼԱ-ի կողմից վրիժառուական գործողության ընթացքում վիրավորվել էր դեռ 1984 թ.»,- հայտնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ 

Ըստ նրա, այդ այցը, չնայած մասնավոր էր, սակայն հենց թուրք դիվանագետների խոսքով հնարավորություն էր ընձեռել «հանդիպել Հայաստանի կարևոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը»։

Գեղամյանը իր վերլուծական հոդվածում անդրադարձել է այդ այցին. 

«Հայաստանում Ազգային ժողովի 2026 թ. հունիսյան ընտրությունները, ինչպես արդեն հայտնի է, իրենց վրա են սևեռել ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային տարբեր դերակատարների ուշադրությունը և լայնորեն բնութագրվում են որպես «աշխարհաքաղաքական ընտրություններ» տարբեր բևեռների միջև։ Այդ համատեքստում որևէ զարմանալի բան չկա. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը, որը բխում է առաջին հերթին իր աշխարհագրական դիրքից ու ռելիեֆից, մշտապես այն դարձնում է մրցակցության օբյեկտի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ տերությունների միջև։ Կասկածից վեր է, որ հայաստանյան ընտրությունները էական են լինելու տարածաշրջանի հետագա ուժային հավասարակշռության ու անվտանգության ճարտարապետության համար և ազդելու են եվրասիական բոլոր գործընթացների վրա։ Ուստի այս տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գրեթե բոլոր ուժերը առաջիկա շաբաթներին անթաքույց հետաքրքրվելու են հայկական թեմատիկայով։

«Gazete Oksijen» հեղինակավոր պարբերականում հոդվածը՝ «Թոշակի անցած թուրք դեսպաններից լիակատար աջակցություն Փաշինյանին» վերնագրով

Այս ամենից, բնականաբար, բացառություն չէ նաև հարևան Թուրքիան, որտեղ մեծ ուշադրությամբ հետևում են հունիսյան խորհրդարանական ընտրություններին։ Այդ ուշադրության ամենավառ վկայություններից մեկին հնարավոր էր ականատես լինել 2026 թ. հունվարին, երբ Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարեց. «2026–ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը – հեղ.) մի կարեւոր հատվածն են լինելու։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»։

Թեև Ֆիդանի հայտարարությունը իսկապես անդրադառնում էր հայաստանյան ընտրություններին և փաստացի անուղղակի աջակցության էր արժանացնում վարչապետ Փաշինյանին՝ հղում անելով սոցիոլոգիական հարցումներին և արձանագրելով, որ վերջինս «առաջատար է», սակայն դրանում առկա ձևակերպումները կարելի է բնորոշել որպես զգուշավոր, ուստի տարընթերցման տեղիք տվող։ Հաշվի առնելով հարցի կարևորությունն ու զգայունությունը՝ Ֆիդանի հայտարարությունը դարձավ Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանության դեմ միջամտությունների վերաբերյալ թեժ քննարկումների պատճառ, որի առանցքում հետևյալ հարցն էր. կարելի՞ է արդյոք թուրք դիվանագետի հայտարարությունը համարել արտաքին միջամտություն Թուրքիայի կողմից ներհայաստանյան գործընթացներին։ Եթե մի կողմ դնենք վերոնշյալ քննարկման առարկան և միջամտելու կանխատրամադրվածության հարցը, անքննելի փաստ է այն, որ Թուրքիայում ամենաբարձր ղեկավարության մակարդակում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ քաջատեղյակ լինելով նաև սոցհարցումների արդյունքներին (թե՛ որ սոցհարցումներն են հիմք ծառայել թուրք դիվանագետի պնդումների համար, հայտնի չէ)։

Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, սակայն, միակ օրինակը չէ, որը ցուցադրում է հետաքրքրվածություն Հայաստանում ընտրական և, ընդհանուր առմամբ, քաղաքական գործընթացներով։ Այդ մասին վկայող բազմաթիվ այլ օրինակների պարբերաբար (որոնք միշտ չէ, որ հայտնի են դառնում հայ հանրությանը), կարելի է հանդիպել թուրքական մեդիաներում (կարելի է նաև ենթադրել, որ դրանց թիվը առաջիկա շաբաթներին էլ ավելի կմեծանա)։

Այս տեսանկյունից հետաքրքրական են վերջին օրերին թուրքական բավական հայտնի զլմ-ներում հրապարակված երեք սյունակագրային հոդվածները, որոնց հեղինակները երեք թուրք դիվանագետներ են և ովքեր ապրիլի վերջին մասնավոր այցով գտնվել են Հայաստանում։

«Հասկանալ նախընտրական մթնոլորտը»

Ապրիլի 26-ին Երևան են ժամանում երեք թուրք դիվանագետ՝ նախկին դեսպաններ Օմեր Օնհոնը, Հասան Գյողուշը և Հասան Սերվեթ Օքթեմը։ Վերջինիս կենսագրության մեջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելու փաստից, նշված է նաև, որ նա վիրավորվել է 1984 թ. Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա «ԱՍԱԼԱ»-ի կողմից կազմակերպված վրիժառուական գործողության ընթացքում։ Երեք դիվանագետներն էլ այժմ ծավալում են փորձագիտական գործունեություն և հանդիսանում են «Անկարայի քաղաքականության կենտրոն» (Ankara Politikalar Merkezi – APM) վերլուծական կենտրոնի մասնագետներ։ Չնայած այցի «մասնավոր» բնույթին, սակայն հենց դիվանագետների խոսքով այն հնարավորություն էր ընձեռել «առաջին ձեռքերից հետևել ընտրություններից առաջ երկրում ստեղծված վիճակին» և «հանդիպել Հայաստանի կարևոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը»։ Երևան ճանապարհորդության արդյունքում հրապարակած իրենց հոդվածներում թուրք դիվանագետները, բացի զբոսաշրջային բնույթ կրող դիտարկումներից և թուրքական՝ արդեն դասական դարձած հակահայկական քարոզչություն պարունակող գնահատականներից, անդրադառնում են նաև քաղաքական դրությանը։

Այս առումով նրանք առաջ են մղում երկու հիմնական թեզեր։ Առաջին թեզն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ճիշտ է։ Դեսպան Գյողուշը այսպես է նկարագրում Հայաստանում քաղաքական իրավիճակը և Թուրքիայի դիրքորոշումը. «Փաշինյանը ճիշտ ընտրություն կատարելով ու հրաժարվելով ցեղասպանության վերաբերյալ պնդումների մասին միջազգային հարթակում խոսելուց՝ շարժվում է դեպի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Մի երկրում, ուր 100 տարի շարունակ թուրքերի հանդեպ թշնամություն է գեներացվում, երեք տարի առաջ պատերազմը պարտված առաջնորդի համար սա շատ խիզախ քայլ է։ … Շատերը համոզված են, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Թուրքիայից Փաշինյանին աջակցությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ»։ Գյողուշն անդրադառնում է նաև ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջին. «Այժմ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը 1991 թ. հայկական սահմանադրությունն է (թուրք դիվանագետը հավանաբար նկատի ունի 1990 թ. Անկախության հռչակագիրը – հեղ.)։ … Նշելով, որ սահմանադրության այդ խնդրահարույց հոդվածները պետք է փոխել, Փաշինյանը ևս մեկ խիզախ քայլ է արել, սակայն մինչև ընտրություններ նման բան անելու հնարավորություն չկա»։

Նմանատիպ գնահատականով է հանդես գալիս նաև դեսպան Օքթեմը. «Հայաստանի քաղաքական դրությունը կարելի է հակիրճ նկարագրել հետևյալ կերպ։ Մենք բավականությամբ հետևում ենք վերջին տարիներին Հայաստանի՝ խաղաղության ու տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ առաջխաղացմանը։ Ռուսաստանից հեռացող ու դեպի Արևմուտք շրջվող Հայաստանը ճիշտ ուղղությամբ տեղին քայլեր է անում։ Միասին տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը երկիրը ցեխից հանելու վրա է։ … Խաղաղության պայմանագրի ստորագրման համար սպասվում է, որ Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի վրա հղումը։ Կա համոզվածություն, որ Փաշինյանը ընտրություններից հետո այս վերջին խոչընդոտն էլ կհեռացնի»։ 

Դեսպանական աջակցություն

Թուրք դիվանագետների երկրորդը թեզը վերաբերում է բուն ընտրություններին։ Դրանցում անթաքույց աջակցություն է հայտնվում Հայաստանում այս պահին իշխող ուժին։ Դեսպան Օքթեմը, պնդելով, որ ընտրությունների հավանական հաղթողը Փաշինյանն է, այսպես է բանաձևում ընտրությունների նշանակությունը. «Հայ ընտրողը հունիսի 7-ին գնալու է ընտրությունների և ազատ կամքով որոշելու է երկրի ապագան։ Եթե նա ուզում է խաղաղություն, բարեկեցություն և ժողովրդավարություն, ապա ճիշտ հասցեն Փաշինյանի կուսակցությունն է։ Նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ետնաբակը, թո՛ղ ձայն տան Սամվել Կարապետյանին։ Թուրքիան պատրաստ սպասում է, որ բարեկամության ձեռք մեկնի իր հարևան Հայաստանին, որը խաղաղության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, պատրաստ է բացել սահմանները, սկսել դիվանագիտական հարաբերություններ, մի խոսքով հարաբերությունները կարգավորել։ Փաշինյանի գլխավորությամբ… Հայաստանը կունենա հարևանների հետ լավ հարաբերություններ։ … Սրան համաձայնվելը Հայաստանի ընտրողի ձեռքում է։ Հուսանք՝ կլինի»։ Միևնույն ժամանակ հեղինակը պիտակավորում է այլ քաղաքական ուժերին՝ ՀՅԴ-ն բնութագրելով որպես «Հայաստանը աղետների տանող պատերազմող հայ ազգայնականներ», Հայ առաքելական եկեղեցուն՝ «խաղաղության քաղաքականությանը ընդդիմացողներ», իսկ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին՝ փաստացի կապելով Ռուսաստանի հետ»։

Հոդվածն ամբղոջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ամենադիտված