Պետական աջակցություն կտրվի առավելագույնը 300-ի փոխարեն մինչև 1000 գլուխ կենդանու ձեռքբերման համար (տեսանյութ)
ՏնտեսությունՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների» ծրագրում։
Պետական աջակցություն կտրվի առավելագույնը 300-ի փոխարեն մինչև 1000 գլուխ կենդանու ձեռքբերման համար։
Ծրագրի շրջանակներում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը տոհմային ոչխար կամ այծ ձեռքբերելու նպատակով կարող են ստանալ փոխհատուցում ձեռքբերված արժեքի 50%-ի չափով՝ արտերկրից ներկրվածի դեպքում մինչև 450 հազար դրամի, իսկ տեղի շուկայից ձեռքբերելու դեպքում՝ մինչև 300 հազար դրամի 50%-ի չափով։
Կենդանիները պետք է լինեն բացառապես տոհմային՝ 29 գլխի էգի հաշվով 1 գլուխ արու, մեկ շահառուի համար առավելագույն թիվ է սահմանվել 1000 գլուխը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը