Հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական Սաֆարյան
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին և գործողություններին, նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են նաև ապակառուցողական բնույթի հայտարարություններ։
Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտություն առաջանա, ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան արձագանք կտա։
«Եթե արձագանքի կարիք տեսնենք, անպայման կարձագանքենք»,- ասաց Սաֆարյանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք լռությունը չի կարող ընկալվել որպես Ադրբեջանի հայտարարությունների լեգիտիմացում, փոխնախարարը պատասխանեց, որ այս պահին նման անհրաժեշտություն չեն տեսել, ուստի պաշտոնական արձագանք չի տրվել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից