Մնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում
Քաղաքական
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԹՐԻՓՓ ծրագրի իրականացմանն ու դրա կարգավորումներին՝ նշելով, որ այն գործելու է ԵԱՏՄ շրջանակում գործող կանոնների համաձայն, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ մաքսային կարգավորումների իրականացումը գտնվում է Հայաստանի մաքսային մարմինների պատասխանատվության ներքո, և այս առումով որևէ խնդիր չի տեսնում։
«Ներկայումս ԹՐԻՓՓ-ը իրականացվում է Հայաստան–ԱՄՆ ձևաչափով։ Կնքվել է համապատասխան համաձայնագիր, իսկ հետագա հնարավոր զարգացումների մասին այս պահին չեմ ցանկանա խոսել, կարծում եմ՝ դեռ վաղ է»,- նշել է Սաֆարյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ապագայում կարող է առաջանալ Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի կամ համապատասխան բազաների ստեղծման անհրաժեշտություն, փոխնախարարը պատասխանել է, որ այս փուլում նման հարց օրակարգում չկա և որևէ խնդիր չի առաջացել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից