Bloomberg․ Ուկրաինան, հնարավոր է, առաջին անգամ կիրառել է սեփական արտադրության հեռահար բալիստիկ հրթիռ
Քաղաքական
Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինան, հավանաբար, առաջին անգամ կիրառել է սեփական արտադրության հեռահար բալիստիկ հրթիռ՝ Ռուսաստանի տարածքի ուղղությամբ հարված հասցնելու համար։
Գործակալության գնահատականը հիմնված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության վրա, ըստ որի՝ հուլիսի 1-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մեծ հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռ։ Bloomberg-ը ենթադրում է, որ խոսքը կարող է լինել Ուկրաինայի նոր մշակման հրթիռի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան պատրաստվում է փորձարկել FP-9 հեռահար բալիստիկ հրթիռը, որը համարվում է ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի համարժեքը։ Ըստ հրապարակումների՝ հրթիռի մշակմամբ զբաղվում է Fire Point ընկերությունը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը