«Այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին թիկնապահներ պահեմ»․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կարոտելու է խորհրդարանի սրճարանն ու այնտեղ անցկացվող ճեպազրույցները։
«Կարոտելու եմ սրճարանը, ձեզ հետ ճեպազրույցները։ Հաճույքով ձեզ հետ կհանդիպեմ, խոստանում եմ՝ ակտիվ լինել»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ չի պատրաստվում վերցնել պատգամավորական մանդատը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հետագայում իրեն հնարավոր կլինի տեսնել փողոցում առանց թիկնապահների և վախեր չունի՞, որ այլևս չի լինելու պետական պաշտպանություն, Սիմոնյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանից դուրս հաճախ շրջագայել է առանց թիկնապահների։
Նրա խոսքով՝ թիկնապահը ոչ թե անձնական հարմարավետության, այլ պետական ինստիտուտի մաս է։
«Որևէ պաշտոնյայի նկատմամբ այնքան հարձակումներ չեն եղել, որքան Ազգային ժողովի նախագահների նկատմամբ։ Ես երևանցի եմ, ապրել եմ և շարունակելու եմ ապրել Հայաստանում, որևէ խնդիր չունեմ։ Սակայն օրենքը նախկին Ազգային ժողովի նախագահներին նախատեսում է անվտանգության ապահովում։ Ենթադրում եմ՝ այն նույն ծավալով չի լինի, ինչ այժմ է»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից