Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 2-ի հարձակումը պատերազմի ամենամասշտաբայիններից մեկն էր
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 2-ի գիշերը Ուկրաինայի վրա իրականացված հարձակումը պատերազմի սկզբից ի վեր ամենամասշտաբայիններից մեկն էր։ Նրա խոսքերը փոխանցել է «ТСН» հեռուստաալիքը։
Զելենսկու խոսքով՝ հարձակման ընթացքում Ռուսաստանի կողմից կիրառվել են տարբեր տեսակի շուրջ 70 հրթիռ և գրեթե 500 անօդաչու թռչող սարք, իսկ հիմնական թիրախը եղել է Կիևը։ Նա ընդգծել է, որ այս հարվածը առանձնացել է իր ծավալներով և ինտենսիվությամբ։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրականացրել է զանգվածային հարված Ուկրաինայի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ այն որակելով որպես պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումներին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել