Ռուս ռազմական բլոգերը աննպատակահարմար է համարել Օդեսա դեսանտային գործողության իրականացումը
Քաղաքական
Ռուս ռազմական բլոգեր, «Ռիբար» նախագծի հեղինակ Միխայիլ Զվինչուկը հայտարարել է, որ Օդեսայում ռուսական դեսանտային գործողության իրականացումը ներկայում նպատակահարմար չէ՝ առանց երկարատև և բազմաստիճան նախապատրաստության։
Նրա խոսքով՝ նման լայնածավալ ռազմական գործողություններից առաջ անհրաժեշտ է թուլացնել Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունները՝ շարունակական անօդաչու թռչող սարքերի հարվածներով, ուժեղացնել Ռուսաստանի կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, մեկուսացնել Սև ծովի նավահանգիստները և վնասազերծել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։
Զվինչուկը նշել է, որ առանց այդ խնդիրների լուծման Օդեսայի ուղղությամբ դեսանտային գործողությունները կամ Կիևի ուղղությամբ խոշոր առաջխաղացման փորձերը կարող են հանգեցնել միայն անձնակազմի անհարկի կորուստների։ Ավելի վաղ ռուս ռազմական փորձագետներ և քաղաքական գործիչներ հանդես էին եկել Օդեսայի և Նիկոլաևի մարզերում ռազմական գործողությունների ընդլայնման օգտին։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը