Ռադայի պատգամավորը հայտարարել է, որ մոբիլիզացվածների մեծ մասը պիտանի չէ զինվորական ծառայության համար
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, մոբիլիզացվածների շուրջ 90 տոկոսը լիարժեք պիտանի չէ զինվորական ծառայության համար։ Նա այդ մասին ասել է «Дикий Live» YouTube-ալիքին տված հարցազրույցում։
Սկորոխոդի խոսքով՝ զորամասերի հրամանատարներից մեկը հայտնել է, որ իրեն ուղարկված 100 նորակոչիկներից շատերը ունեցել են ալկոհոլային կամ թմրամիջոցների կախվածություն, իսկ մի մասը՝ տարիքի և առողջական վիճակի պատճառով, ֆիզիկապես ի վիճակի չի եղել կատարել մարտական առաջադրանքները։ Նրա պնդմամբ՝ գրանցվել են նաև դեպքեր, երբ զինծառայողները մահացել են նույնիսկ մարտական դիրքեր հասնելու ճանապարհին։
Պատգամավորը նշել է, որ Ուկրաինան շարունակում է իրականացնել ամսական շուրջ 32 հազար մարդու մոբիլիզացման ծրագիրը, ինչի հետևանքով, նրա խոսքով, ծառայության են ներգրավվում նաև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել Սկորոխոդի այս հայտարարությունները։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը