Ռոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել
Սպորտ
Պորտուգալիայի 41-ամյա կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել։
«Մենք հաղթեցինք մեզ համար, Դիոգո Ժոտայի և Պորտուգալիայի համար։ Շարժվում ենք առաջ», - գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։
Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլում Պորտուգալիան 2։1 հաշվով հաղթել է Խորվաթիայի հավաքականին։ Գոլրի հեղինակ է դարձել նաև Ռոնալդուն։
Հաջորդ խաղում Պորտուգալիան կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հետ։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգո Ժոտոն զոհվել է ուղիղ մեկ տարի առաջ ավտովթարի հետևանքով։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը