«Ռեալ Սոսյեդադը»՝ Արսեն Զախարյանի տրանսֆերի վերաբերյալ «Կրասնոդարի» հետ բանակցությունների մասին
Սպորտ
«Ռեալ Սոսիեդադի» մամուլի կցորդ Ջոն Անդեր Մունդուատեն մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը կտեղափոխվի «Կրասնոդար», եթե կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը լքի ակումբը։
«Մենք չենք հասկանում, թե ինչ նորություններ են քննարկվում, բայց այս պահին մենք որևէ խաղացողի հետ կապված բանակցություններ չենք վարում։ Զախարյանի հեռանալու մասին լուրեր տարածող լրատվամիջոցները դեռևս որևէ իրականություն չեն ներկայացրել։ Ինչ վերաբերում է Արսենի տրանսֆերի վերաբերյալ «Կրասնոդարի» հետ բանակցություններին, ապա դրանք չկան», - Sport24-ին ասել է Մունդուատեն։
23-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» խաղում է 2023 թվականի ամռանից։ Նա Սան Սեբաստիանի ակումբի կազմում անցկացրել է 65 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Զախարյանին գնահատում է 9 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը