Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Իրավունք
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ Լուրը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու վճռաբեկ դատարան»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։
Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը