Լատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումը
Սպորտ
Լատվիայի ազգային օլիմպիական կոմիտեն քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը, որը վերաբերում է ռուս և բելառուս մարզիկների միջազգային մրցումներին վերադարձին։ Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ։
Կոմիտեն դատապարտել է ՄՕԿ-ի այն որոշումները, որոնք ուղղված են Ռուսաստանի և Բելառուսի օլիմպիական կոմիտեների կարգավիճակի վերականգնմանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լատվիայի օլիմպիական կոմիտեն ակնկալում է, որ միջազգային մարզական ֆեդերացիաները կմշակեն մեխանիզմներ, որոնք կկանխեն Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ հայտնելով, որ կտրականապես համաձայն չէ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի որոշման հետ։ Ուկրաինական կողմի գնահատմամբ՝ այն վաղաժամ է, բավարար հիմնավորում չունի և ընդունվել է՝ առանց առկա հանգամանքները լիարժեք հաշվի առնելու։
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը չեղարկել է միջազգային մարզական ֆեդերացիաներին և մրցաշարերի կազմակերպիչներին նախկինում տրված այն հանձնարարականները, որոնք սահմանափակում էին ռուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին։ Բացի այդ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը ժամանակավորապես վերականգնվել է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ