Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև գործող հրադադարի ռեժիմն այլևս ուժի մեջ չէ՝ երկու երկրների միջև փոխադարձ հարվածներից հետո։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Ինձ համար այդ համաձայնագիրն այլևս գոյություն չունի։ Ես այլևս չեմ ցանկանում որևէ գործ ունենալ նրանց հետ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ», — ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանի հետ բանակցությունների շարունակումը «ժամանակի անիմաստ կորուստ» է, և ինքը այլևս նպատակահարմար չի համարում այդ գործընթացը։
Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում իրականացված հարձակումների։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ մեղադրել էր Վաշինգտոնին փոխըմբռնման հուշագրի պայմանները խախտելու մեջ՝ պնդելով, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ամերիկյան կողմը բազմիցս խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները։
Իրանական կողմը, իր հերթին, հայտարարել էր, որ պատասխան գործողությունների շրջանակում հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտի։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ