Իտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանը
Սպորտ
Իտալիայի սպորտի նախարար Անդրեա Աբոդին հայտարարել է, որ դեմ է միջազգային մրցումներում ռուս մարզիկների մասնակցությանը ազգային դրոշով և այլ պետական խորհրդանիշներով։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Այն պատճառները, որոնց հիման վրա միջազգային մարզական շարժումը նախկինում սահմանափակումներ էր կիրառել, շարունակում են մնալ ուժի մեջ։ Մենք դեմ ենք Ռուսաստանի վերադարձի նորմալացմանը միջազգային մրցումներում՝ ազգային խորհրդանիշների օգտագործմամբ», — նշել է Աբոդին։
Հուլիսի 10-12-ը Իտալիայի Միլան քաղաքում կանցկացվի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական փուլը։ Այդ կապակցությամբ Աբոդին հույս է հայտնել, որ World Gymnastics միջազգային ֆեդերացիան կվերանայի մասնակցության կարգը՝ ապահովելով, որ ռուս և բելառուս մարզիկները մրցեն միայն անհատական և չեզոք կարգավիճակով։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին World Gymnastics-ի գործադիր կոմիտեն որոշում էր ընդունել ռուս մարզիկներին թույլատրել մասնակցել իր հովանու ներքո անցկացվող մրցումներին ազգային դրոշով և օրհներգով։ Ավելի ուշ նմանատիպ որոշում էր կայացրել նաև European Gymnastics եվրոպական մարմնամարզության միությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ