«Ահա դրա համար էլ ես նրան սիրում եմ». Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ընթացքում քննադատել է իր նախորդներին՝ հայտարարելով, որ նրանք չեն կարողացել հասնել դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերի ավելացմանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Թրամփի խոսքով՝ նախկին նախագահներ Ջո Բայդենը, Բարաք Օբաման և Ջորջ Բուշը չեն կարողացել դաշնակիցներին պարտավորեցնել ավելի մեծ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում։
Ի պատասխան՝ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ հենց Թրամփին է հաջողվել հասնել այն արդյունքին, որին, նրա խոսքով, դեռ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերն էր ձգտում՝ հավասարեցնել Եվրոպայի և ԱՄՆ-ի ռազմական ծախսերի բեռը։
«Դուք դարձաք առաջին նախագահը, որին դա հաջողվեց», — ասել է Ռյուտեն։
Թրամփը, արձագանքելով այս խոսքերին, կատակով նշել է. «Ահա դրա համար էլ ես նրան սիրում եմ»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը քննադատել էր ՆԱՏՕ-ին՝ Գրենլանդիայի և Իրանի շուրջ տարաձայնությունների ֆոնին, ինչպես նաև դժգոհություն հայտնել Իսպանիայի դիրքորոշումից՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը չի ցանկանում շարունակել առևտրային հարաբերությունները Մադրիդի հետ նույն ձևաչափով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ