Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Իսպանիային՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը չի ցանկանում շարունակել առևտրային հարաբերությունները Մադրիդի հետ։ Այդ մասին հայտնում է Fox News-ը։
Թրամփի խոսքով՝ նման դիրքորոշման պատճառը Իսպանիայի գործողություններն են ՆԱՏՕ-ի շրջանակում և, նրա գնահատմամբ, երկրի անբավարար ներդրումը դաշինքի պաշտպանական ծախսերում։
«Իսպանիան անհույս դեպք է։ Մենք այլևս չենք ցանկանում որևէ առևտուր ունենալ Իսպանիայի հետ։ Այն ՆԱՏՕ-ի վատ գործընկեր է։ Նրանք չեն մասնակցում, չեն վճարում։ Ես չեմ ուզում որևէ առնչություն ունենալ Իսպանիայի հետ։ Դադարեցրեք ամբողջ առևտուրը Իսպանիայի հետ», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր նաև ԱՄՆ նախկին նախագահներին՝ նշելով, որ նրանք չեն կարողացել հասնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացմանը։ Միաժամանակ նա գովեստի խոսքեր էր հղել դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ նրա աջակցող հայտարարությունների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ