Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճել ՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ին ԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերը Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանից Հնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ 

ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ

Սպորտ

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան (ՖԻՖԱ, Fédération Internationale de Football Association) կքննարկի Ռուսաստանի հնարավոր վերադարձը միջազգային ֆուտբոլ, այն բանից հետո, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) առաջարկել է վերացնել ռուս մարզիկների նկատմամբ գործող բոլոր սահմանափակումները։

 

ՖԻՖԱ-ն գերմանական ARD հանրային հեռարձակողի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ «ի գիտություն է ընդունել» ՄՕԿ-ի որոշումը։

 

«ՖԻՖԱ-ն կվերլուծի այդ որոշումը՝ նախքան շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո հետագա որոշումներ կայացնելը», - նշել են կազմակերպությունից։

 

ARD-ի փոխանցմամբ՝ խորհրդակցություններ կարող են անցկացվել նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ, UEFA) հետ, որը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։

 

Ռուսական թիմերի միջազգային մրցաշարեր վերադարձի կողմնակիցներից է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, որը նախկինում բազմիցս հանդես է եկել ռուս ֆուտբոլիստների նկատմամբ սահմանափակումները վերացնելու օգտին։

 

Միևնույն ժամանակ, բրիտանական The Telegraph պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ այս պահին ո՛չ ՖԻՖԱ-ն, ո՛չ էլ ՈՒԵՖԱ-ն չեն ծրագրում թույլատրել ռուսական ակումբների և ազգային հավաքականների վերադարձը միջազգային մրցաշարեր։

 

Հուլիսի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) վերացրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) նկատմամբ կիրառված կասեցումը և առաջարկել է չեղարկել ռուս մարզիկների մասնակցության բոլոր սահմանափակումները։

 

ՌՕԿ-ի իրավունքները կասեցվել էին 2023 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ կառույցն իր կազմում էր ընդգրկել Ուկրաինայի բռնակցված տարածքների օլիմպիական խորհուրդները։ ՄՕԿ-ը դա գնահատել էր որպես Օլիմպիական խարտիայի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։

 

Կազմակերպության իրավական հարցերով հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո ՄՕԿ-ը եզրակացրել է, որ ՌՕԿ-ի կազմում այլևս չկան այն մարզական կազմակերպությունները, որոնք գտնվում են Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) իրավազորության տակ գտնվող տարածքներում։

 

ՄՕԿ-ը նաև չեղարկել է իր նախկին առաջարկությունը, ըստ որի ռուս մարզիկները կարող էին մասնակցել միջազգային մրցումներին միայն չեզոք կարգավիճակով։

 

Միաժամանակ կազմակերպությունը շեշտել է, որ ռուս մարզիկները պետք է անցնեն հակադոպինգային գործող պահանջներին համապատասխանության խիստ ստուգումներ։

 

ՄՕԿ-ը նաև ընդգծել է, որ իր որոշումը չի նշանակում ռուս մարզիկների ավտոմատ վերադարձ միջազգային մրցաշարեր կամ Օլիմպիական խաղեր։ Յուրաքանչյուր մարզաձևում վերջնական որոշումը պետք է կայացնեն համապատասխան միջազգային մարզական ֆեդերացիաները։

 

ՄՕԿ-ը դեռևս որոշում չի կայացրել՝ թույլատրել արդյոք Ռուսաստանի պետական դրոշի և օրհներգի օգտագործումը միջազգային մրցումներում։

 

Բացի այդ, կազմակերպությունը հայտարարել է, որ չի պատրաստվում իր միջոցառումները կազմակերպել Ռուսաստանում, ինչպես նաև չի հրավիրի ռուս պաշտոնյաների և կրկին դատապարտել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։

 

ՄՕԿ-ը որոշումը հիմնավորել է 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ընտրական փուլի մեկնարկով և բոլոր մարզիկների համար մրցումներին հավասար հասանելիություն ապահովելու անհրաժեշտությամբ։

 

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսին ՄՕԿ-ը նաև առաջարկել էր վերացնել բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները։ Իսկ հունիսին ՖԻՖԱ-ն թույլատրել էր Ռուսաստանի պատանեկան հավաքականների մասնակցությունը աշխարհի առաջնությանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատից
Ամենադիտված