Ում է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ Ահլիին
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր ակումբում կոչված է լրացնելու կենտրոնական գոտում առաջացած կարևոր բացը:
Ինչպես հայտնում է արաբական Arriyadiyah.com պարբերականը, ասիական ակումբը 26-ամյա հայ ֆուտբոլիստին ձեռք է բերել որպես կոտդիվուարցի հայտնի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին ուղիղ և արժանի փոխարինող։
Կեսիեի պայմանագրի ժամկետն «Ալ-Ահլիի» հետ վերջերս ավարտվել է, և ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբն այդ առանցքային դիրքը վստահելու է Սպերցյանին, չնայած, որ Էդուարդը հարձակողական ոճի կիսապաշտպան է:
Որպես հավելում արաբական աղբյուրը մանրամասնում է նաև, թե երբ է հայ կիսապաշտպանն առաջին անգամ միանալու իր նոր թիմակիցներին։ Սպասվում է, որ Սպերցյանն «Ալ-Ահլիի» տրամադրության տակ կլինի հուլիսի 16-ին։ Հենց այդ օրը սաուդյան ակումբը կմեկնարկի իր նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը, որը կանցկացվի Ավստրիայում: Այս մասին հայտնում է armsport.am-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ